16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական հետախուզության վարչությունում կաշառք են պահանջել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Է. Զաքարյանի, Գ. Գևորգյանի, Վ. Վարդանյանի, Գ. Մարտիրոսյանի մեղադրանքների: Էդուարդ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում. Էդուարդ Զաքարյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան […]

Լուռ էր ու սակավաթիվ /ֆոտո, վիդեո/

Այսօր վաղ առավոտյան ԵՊՀ-ի դիմաց կրկին դասադուլ էր: Սակայն ի տարբերություն նախորդ օրերի` այս դասադուլը լուռ էր և կոչերով ու պաստառներով չէր ուղեկցվում: Henaran.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ուսանող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ որոշել են լուռ անցկացնել դասադուլը, քանի որ այսօր մարտի 1-ն է: Բացի այդ ուսանողները, Լիլիթի խոսքով, ցանկանում են չհրահրել և զերծ մնալ  բախումներից: […]

Մի խփեք Հախվերդյանին

Հախվերդյանի արածը էշություն է, չեմ վիճում, Րաֆֆին չի հասկանում իրա դերը, չեմ վիճում, բայց ասածս ուրիշ է ու շատ ավելի լուրջ, քան այդ կլոունադան (c). Կոչ եմ անում. 1. բոլորին… մի՛ խփեք Հախվերդյանին, վաղը առավոտ ազերները էս պատմությունը հավասար կդարձնեն Աքրամ Այլիսլիի պատմությանը, որ աշխարհով մեկ հետև պատռեն, թե հայերը մեզնից լավը չեն: Քաղաքագետ Հրանտ […]

“Մոսկվայի անվան”-ից` “Մարտի 1-ի”

…Ես կառաջարկեմ ոչ թե քարե կոթող կառուցել, այլ հետեւյալը` Ա. վերանվանել քաղաքապետարանի դիմացի հրապարակն ու պուրակը ներկայիս “Մոսկվայի անվան” կարգավիճակից` Մարտի 1-ի հրապարակ եւ Բ. պուրակում տնկել եւ մշտապես խնամել տասը բարդի` զոհերի քանակով ու անուններով: Կենդանի հիշատակ, որը շարունակելու է օդ ու ազատության մթնոլորտ ստեղծել: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է այս մասին նշել “Ֆեյսբուքի” իր […]

Ձեր քթից արյուն չի կաթի, բայց նորից կզոհվեն անմեղ երիտասարդներ. բաց նամակ

Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայաստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված […]

Հունաստանում խնկարկել են սումգայիթյան զոհերի հիշատակը

Փետրվարի 27-ին Հունաստանում ՀՀ դեսպանության եւ երկրում գործող հայկական համայնքային կառույցների կազմակերպությամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված “Զանգակ” հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին եւ Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Հայ առաքելական եւ Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգեւորականների կողմից անցկացվեց հոգեհանգստյան արարողություն` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ: Հավաքվածների […]

Ի՞նչու է ինքնասպան եղել անչափահաս աղջիկը. Հայկական ժամանակ

Երեկ Երեւանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում` մահացած աղջկա դի կա: Հարեւաններից մեկը թերթի  թղթակցին պատմել է,, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ` ուղղակի սովորում էր 174 դպրոցում, եւ զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել: Հարեւանուհին ասել […]

Արագածոտնի մարզպետն ասաց` մնալու է /վիդեո/

ՀՀԿ խորհրդի նիստից հետո գրասենյակի շենքից ամենաուշ դուրս եկողներից մեկը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էր: Նրա տրամադրությունը շատ բարձր էր եւ նույնիսկ զարմացավ, թե լրագրողները ինչու են անձրեւի տակ կանգնել:”Եկեք գնանք թեյ, սուրճ խմելու”,-առաջարկեց նա՝ ավելացնելով, որ պաշտոնանկության հարց չի քննարկվել: “Ինձ խի պիտի հանեն: Արագածոտնի մարզը ցուցանիշներով երրոդն էր: Դա վա՞տ ա: Ինձ համար […]

ՀՀԿ-ն հիմա էլ գործադիրի նիստ է հրավիրել /լրացված/

Մոտ կես ժամ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: Դրսում անհամբերությամբ սպասող լրագրողներն այդպես էլ չկարողացան դուրս եկողներից իմանալ, թե ինչ հարցեր են քննարկվել: Միայն ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հասկանալով իր նախկին գործընկերներին՝ ասաց, որ կադրային հարցեր չեն քննարկվել նիստում: Այլ մանրամասներ նա չբացահայտեց:  Այս պահին ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ժ.20.15 Սյունիքի մարզպետ Սուրիկ […]

Հաղթանակը նախ մարդկանց գլխում է լինում. Վարդան Պետրոսյանը միացավ /վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում ”Ժառանգության” հանրահավաքին մասնակցում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նրան բեմ հրավիրեց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն` ասելով, որ դերասանը Ֆրանսիայից է վերադարձել: Դա փաստեց նաև Պետրոսյանը: Ասաց, որ հանրահավաքների մասին տեղեկություն էր ստանում լրատվամիջոցներից:  Պետրոսյանն ընդգծեց, որ ինքն էլ չէր հավատում, որ ժողովուրդն այսքան ձայն կտար Րաֆֆի Հովհաննիսյանին: ”Հաղթանակն սկզբում տեղի է ունենում մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված