19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դժվար է լինելու, բայց Տարոնը …

՛՛Երբ Տարոն Մարգարյանն ընտրվեց քաղաքապետ, ես տխուր մտածում էի՝ հիմա էլի քաղաքապետ եկավ, ժամանակակից արվեստի թանգարանի հարցը պիտի մնա: Երդման օրն էր, միջանցքից դուրս էի գալիս, տեսա Տարոն Մարգարյանը գալիս է, ասեցի՝ շնորհավորում եմ, հարցրեց՝ ինչու եմ տխուր:

Ասեցի այդ ցավոտ հարցի մասին՛՛,-այսօր լրագրողներին պատմեց Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, շարունակելով, որ զրույցից երկու օր հետո  իրեն զանգահարեց նորընտիր քաղաքապետը և հարցրեց, թե որքան գումար է անհրաժեշտ թանգարանի ջեռուցման և այլ խնդիրները լուծելու համար:

՛՛Զանգեցի, ասեցի՝ ինը միլիոն է պետք: Մեկ շաբաթ հետո այդ հարցը լուծվեց: Այսօր եկեք, տեսեք՝ ինչ գործեր են փրկվել, ինչ շեդևրներ՛՛:

Լեւոն Իգիթյանը կարծում է, որ այս ընտրություններում ՀՀԿ-ի համար պայքարը մի քիչ ավելի դժվար է լինելու: ՛՛Մի փոքր ավելի բարդ կլինի, նախկինում ոմանք լուրջ չէին վերաբերում: Այսօր հետաքրքրությունն ավելի շատ կլինի այս կամ այն պարտիզանական ջոկատներից, որ ասում են ընդդիմություն ենք՛՛:

Հիշեցնենք, մայիսի 5-ին Երեւանում ավագանու ընտրություններ են :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ