26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նյարդաբանը զգուշացնում է` զգուշացեք անքնությունից /վիդեո/

Այսօր քնի միջազգային օրն է: Մարդկային օրգանիզմի ամենաառեղծվածային եւ կարեւոր գործընթացներից մեկին նվիրված տոնը նշվում է յուրաքանչյուր մարտ ամսվա 3-րդ ուրբաթ օրը` Առողջապահության միջազգային կազմակերպության` քնի եւ առողջության հետ կապված խնդիրների նախագծի շրջանակներում: 

Նորմալ քնի ընթացքում օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսվում են ցերեկային ակտիվության ժամանակ: Այդ պատճառով էլ առողջ մարդն արթնանում է թարմության եւ ուժերի հոսքի զգացումով:

Միջինում յուրաքանչյուր մարդ քնած է անցկացնում կյանքի 1/3-րդը: Քնի ընթացքում մեզ մոտ նկատվում է ուղեղի ակտիվության մինիմալ մակարդակ եւ իրադարձություններին արձագանքելու պասիվություն: 

Շատ քնելը պակաս վտանգավոր չէ, քան չքնելը: Մասնագետների խոսքով` չափահաս մարդու քնի տեւղությունը 7-8 ժամ պիտի լինի, կանանցը` մեկ ժամով ավել, քանի որ նրանք առավել էմոցիոնալ են:  

“Հենարան” ակումբի հյուրը` նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նկատեց որ աշխարհի բնակչության մոտ 15-20 տոկոսը մշտական անքնությամբ է տառապում: Օրինակ` Միացյալ նհանգներում անքնության հետեւանքով գրանցվում է տարեկան 70 հազար ավտոպատահար, որից 1500-ը մահվան ելքով:

Քրոնիկ անքնությունը, մասնագետի խոսքով` հիվանդությունների ռեալ պատճառ է դառնում: Մասնագետն առանձնացնում է անքնության մի քանի տեսակներ` անհանգիստ ոտքերի համախտանիշը, որին հակված է մինչեւ 18 տարեկան հայաստանցիների 8 տոկոսը, շնչառական խանգարումները: Վերջինի հետեւանքով թթվածնային քաղց է առաջանում` հանգեցնելով սրտանոթային խանգարումների, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի: Շնչառական խանգարումների ժամանակ ի հայտ է գալիս նաեւ ոչ սովորական խռմփոց, որի ընթացքում շնչառության դադար է լինում:

Նաեւ սոցիալական գործոնն է անհանգստացնող, ինչը զույգերին ստիպում է գիշերային առանձնության:

Նյարդաբանը խորհուրդ է տալիս քրոնիկ անքնության դեպքում անպայման դիմել բժշկի, քանի որ հետեւանքներն անդառնալի են :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ