10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին ու երկրորդ նախագահները էպոսագետի համախո՞հ

”Առաջին երկու նախագահներն իրենց քաղաքական քայլերով ցույց տվին, որ իմ ներկայացրած ծրագիրն ավելի մարտավարական է: Նրանք չմասնակցելով ցույց տվին, որ ընդունում են այդ ծրագիրը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը:  Վերջինս նշեց, որ իր նպատակն է Հայաստանի երեք նախագահներին համախմբել իր շուրջը, և նրանց դարձնել իր խորհրդականները: Իսկ թե որ պաշտոններում է նրանց […]

“Հայ բժիշկները իրավապահների գիտությամբ մարդու օրգաններ են վաճառում” /վիդեո/

“Նաիրի” բժշկական կենտրոնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նունե Մաղաքյանի հարազատներին ասել, որ միզածորանը կարել են, ինչից բարդություններ է առաջացել: Այս մասին “Հենարան” ակումբում լրագրողներին տեղեկացրեց վերջին օրերին շրջանառվող սկանդալային մեղադրանքների հեղինակը`Նունե Մաղաքյանի ամուսին Կարո Կարապետյանը: Հիշեցնենք, վերջինս բողոքում է, որ կնոջ օրգանները հանել են վաճառելու նպատակով: Առողջապահության նախարարությունը հերքել էր` նշելով, որ ամեն ինչ արվել […]

Մայրը ինքնասպան է եղել որդու գերեզմանին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը կախված դի կա: Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ […]

Գրիպի նոր համաճարակ

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել` կապված գրիպի համաճարակի հետ, որն արդեն 18 մարդու կյանք է խլել միայն այդ նահանգում, հաղորդում է “CBS News” հեռուստաալիքը: Համաճարակային սեզոնի սկզբից, որը համարվում է 2012-ի հոկտեմբերի 1-ը, քաղաքում արդեն հայտնաբերվել է վարակի 700 դեպք, ինչը նախորդ` 2011-2012 համաճարակային սեզոնի ցուցանիշից 10 անգամ ավել է:  […]

Էպոսագետին Իրա՞նն է ֆինանասավորում, թե՞ աղանդները

Նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանն անհեթեթ է համարում իր գումարների ծագման մասին տարածված այն լուրերը, թե իրեն ֆինանսավորում են Իրանի Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները: ՛՛Աշխարհում բազմաթիվ պետություններ կան, մինչև քարոզարշավն էլի պետություններից կհովանավորվեմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց Սեդրակյանը: Մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն ֆինանսավորում են կրոնական կազմակերպությունները՝ էպոսագետ թեկնածուն ասաց. ՛՛Տարածված վարկածներից ինձ միայն մտորելու տեղիք […]

Ասադը 2 հազար բանտարկյալներին փոխել է Իրանի քաղաքացիների հետ

Սիրիայում տեղի է ունեցել գերիների փոխանակման գործարք: Սիրիացի ապստամբներն ազատել են Իրանի 48 քաղաքացիների` հակակառավարական գործողությունների պատճառով բանտարկված 2 հազար քաղաքացիների ազատման դիմաց:  Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, 2012-ի ամռանը “Ալ-Բարաա”-ի գրոհայինները գերի էին վերցրել Իրանի քաղաքացիների, որոնց ի սկզբանե մտադրվել էին սպանել: Ապստամբները պնդում էին, որ նրանք Իսլամական հեղափոխության կորպուսից են եւ Սիրիայում կռվում են […]

Առաջադրվեց, փողը հավաքեց ու հրաժարվեց /վիդեո/

Նախագահի թեկնածու “Ժամանակի էություն” սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը կարծում է, որ այս պայքարում հաղթում է փողը: Չնայած իրենց շարժումը որոշակի գումար, մոտ 32 հազար դոլար, հավաքել է, սակայն Ահարոնյանը անիմաստ է գտնում այն ծախսել նախագահական ընտրությունների ընտրագրավի համար: Այդ պատճառով էլ նա հրաժարվում է ընտրապայքարից:    Հավաքված գումարը, որը նա համարում է իրենց շարժման […]

Մարտարվեստների վարպետ ՛՛թեկնածուն՛՛ հրաժարվում է նախագահական պայքարից /վիդեո/

 Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով ԿԸՀ է ներկայացրել նախագահական ընտրություններում առաջադրման բոլոր փաստաթղթերը, սակայն չի վճարել անհրաժեշտ 8 միլիոն դրամ ընտրագրավը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ չի շարունակի պայքարը: Նա չի կարծում, թե արժե ութ միլիոն ընտրագրավ վճարել, պայքար սկսել այն դեպքում, երբ հասարակությունը պատրաստ չէ հեղափոխության: ՛՛Ես նախընտրում եմ առանց […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ ԱԻ նախարարությունը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: Հորդորում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:

Հիշե՞լ են Վահեին. Հայկական ժամանակ

Անցած տոները՝ Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, առաջինն էին, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքը նշել է առանց նրա: Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր Տարին, քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքական գործիչներից ովքե՞ր են այցելել Վահեի ընտանիքին կամ այցելե՞լ են արդյոք: Օրերս, երբ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցն այս մասին հետաքրքրվել է Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված