25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերժել է Հովիկ Աբրահամյանի

”Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին` երեկ ԱԺ-ում լրագրողի ու պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Այս մասին Մհեր Արշակյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Լրագրողի ներկայացմամբ` ԱԺ նախագահը լրագրողին առաջարկել է իր ներկայությամբ հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ և հարթել խնդիրը, սակայն Մհեր Արշակյանի խոսքով` ինքը պատգամավորի հետ կհանդիպի  հարցազրույցների ժամանակ: […]

Նախկին հանցագործներն այլևս անտեսված չե՞ն լինի /վիդեո/

”Մենք չունենք պատշաճ որակի ծառայություն, որը կզբաղվի այն մարդկանցով, ովքեր իրենց պատիժը կրել և դուրս են եկել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի ներկայացմամբ` այնպես է ստացվում, որ երբ անձը ազատ է արձակվում, պետությունը կարծես թե ձեռքերը լվանում է ու մի կողմ կանգնում: Իսկ սա, ինչպես ասաց նախարարը, հանգեցնում է կրկնահանցագործության: ”Մարդիկ աշխատանք […]

Ֆլորա Մարտիրոսյանի թաղման ծախսերը փոխհատուցելու նպատակով գումար հատկացվեց

 ՀՀ մշակույթի նախարարությանը, համաձայն այսօր կառավարության նիստում ընդունված որոշման,  հատկացվելու է 5.18 մլն դրամ: Այս գումարը հատկացվում է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու ու հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման ծախսերը կազմել են 3,48 մլն դրամ, իսկ թաղման ծախսերը՝ 1,7 մլն դրամ: Հիշեցնենք, որ […]

Աշխարհի վերջից առաջ մի-մի գավաթ շամպայն /վիդեո/

 “Կա մի առասպել, որի համաձայն` Գրիգոր Լուսավորիչը թախանձագին աղոթք է ուղղում Աստծուն եւ Աստված պատասխանում է, որ աշխարհը կկործանվի միայն այն ժամանակ, երբ Երկրի վրա մահացած լինեն բոլոր հայերը, հետեւաբար` հայերը վախենալու ոչինչ չունեն”,- լրագրողների հետ հանդիպմանը խոսելով աշխարհի վերջի մասին` ասաց  տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը: Ըստ նրա,  գոյություն ունեն մարդկության բնաջնջման վիճաբանական առասպելներ, որոնք իրականում չեն […]

Նախարարները տեղյակ չեն, բայց դատապարտում են /վիդեո/

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ զբաղված է եղել, և չի տեսել տեսանյութը, որտեղ պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ Ազգային ժողովում վիրավորական խոսքեր է հնչեցրել լրագրողի հասցեին: ”Ընդամենը առավոտյան եմ կարողացել ինֆորմացիա ստանալ, փառք Աստծու, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մեզ մոտ էականորեն կրճատվել են, և նման երևույթները ցանկալի չեն: Ամեն ինչ պետք է անել, որ դրանք զրոյականացվեն”,-այսօր կառավարությունում լրագրողների […]

Բեգլարյանը տեղյակ չէր Մհեր Սեդրակյանից /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեցին մեկնաբանել երեկ ԱԺ-ում պատգամավոր Մհեր Սեդրակյանի դրսևորած վարքը: ”Ես տեղյակ չեմ,-ասաց նախարարը, ապա հավելեց,-երբ կտեղեկանամ, կպատասխանեմ”: Լրագրողներն առաջարկեցին տեղեկացնել նախարարին, թե ինչ է կատարվել, սակայն Բեգլարյանը հեռացավ` ասելով, որ հիմա շատ զբաղված է: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին, փորձել […]

Ամանորի՞, թե՞ Ամանորյա

Միշտ տարեմուտի այս օրերին, մասնավորապես լրագրողները սկսում են տատանվել՝ Ամանորի՞, թե՞ Ամանորյա: Ու անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ նույնիսկ իրար փորձում ենք “խայթել”, որ չգիտենք հայերենի ուղղախոսությունը : Henaran.am-ը վիճահարույց հարցի պարզաբանման համար դիմեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին: “Ամանորի եւ ամանորյա (փոքրատառով). երկու ձեւերն էլ ճիշտ են։ Մեկն Ամանոր բառի սեռականի հոլովաձեւն է, մյուսը՝ -յա վերջածանցով […]

Սաակաշվիլիի ավտոշարասյունը քարկոծել են

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ կշարունակի իր ճամփորդությունները երկրով մեկ եւ կհանդիպի “ժողովրդի” հետ` նույնիսկ առանց թիկնազորի: Այդ մասին նա հայտնել է դետեմբերի 19-ին Քութաիսիում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ  հավաքված ամբոխը քարեր է նետել նախագահական ավտոշարասյունի վրա, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն: “Ոչ ոք թող չսպասի, որ ես կհրաժարվեմ իմ ճամփորդություններից եւ ժողովրդի հետ […]

Վարչապետին անհանգստացրել են թիկնապահների բողոքները

Այսօր կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 2012 թվականի օգոստոսի 30-ի ՛՛Մաuնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա uտանալու մաuին հայտի և լիցենզիայի ձևերը հաuտատելու մաuին՛՛ որոշման մեջ փոփոխություն կատարվեց: Ւսկ այդ փոփոխության համաձայն՝  պահնորդների և թիկնապահների լիցենզիաների տրամադրման կարգի ժամկետն առաջարկվում է հունվարի մեկից տեղափոխել մայիսի մեկ: ՛՛Որպեսզի այս ընթացքում ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները օրինական կարգով առնվազն մինչև […]

Այսօր Համերաշխության միջազգային օրն է

2005-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կայացրած որոշման համաձայն դեկտեմբերի 20-ը նշվում է որպես Համերաշխության օր:  Համերաշխությունը սոցիալական խմբերի անդամների միակ համոզմունքը եւ գործողությունն է, փոխադարձ վստահությունն ու աջակցությունը,որը հիմնված է ընդհանուր շահերի եւ ընդհանուր նպատակների հասնելու անհրաժեշտության վրա: ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւը հիմնված է Հազարամյակի հռչակագրի վրա, որում նշվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդու հիմնական արժեքներից մեկը կդառնա:  Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի