07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում` Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում

Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ “Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար” խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից:

Քննարկումը նախագահեց Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաեւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին նաեւ Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, համայնքների եւ լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ուսանողներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ