20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստան-Չեխիա…նահանջելու տեղ չկա. բուքմեյքերների գնահատականները

Ժամեր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Henaran.am-ի հետ զրույցում բուքմեյքերական կենտրոնների աշխատակիցները տեղեկացրին, որ Չեխիայի հավաքականի հաղթանակը գնահատավում է 2.1 գործակցով, Հայաստանի հավաքականի հաղթանակը`3.97 գործակցով: Ոչ ոքիի համար սահմանվել է 3.4 գործակից:

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու համար սահմանված է  2.7 գործակից, իսկ Յուրա Մովսիսյանի համար`  2.5:

Միջազգային բուքմեյքերական կենտրոնները հանդիպման ֆավորիտ կրկին հյուրերին են համարում: Չեխիայի ընտրանու հաղթանակի հավանականությունն ունի 1.95 գործակիցը, Հայաստանի հավաքականի հաղթանակինը՝ 4.20, իսկ ոչ ոքին ունի 3.25 գործակիցը:

Նշենք, որ Հայաստանը զբաղեցնում է B նախավերջին հորիզոնականը, խմբի առաջատարը Իտալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: 2-րդը Բուլղարիայի հավաքականն է` 9 միավոր, 3-4-րդ տեղերը կիսում են Դանիան եւ Չեխիան՝ 4 միավոր, 5-րդը Հայաստանն է՝ 3 միավոր: Մալթան դեռ միավոր չի վաստակել: Սա նշանակում է, որ այդ հանդիպման պարտվողը շատ հնարավոր է, որ դուրս մնա պայքարից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ