20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երգում են, պարում, հաց չեն ուտում, երեկո են անում` պրոմըխ չկա /վիդեո/

Ազգային ժողովի  “Բարգավաճ Հայաստան”  խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի կարծիքով, Ազատության հրապարակում գիշերով Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի “պրոմըխ” չի անում, որպեսզի  իշխանությունը այլ քայլերի գնա: “Նստել են, երգում են, ասմունքում են, պարում են, հաց չեն ուտում, երեկո են անում, սխալ բան թույլլ  չեն տալիս, որ հրապարակը մաքրվի, իսկ իշխանությունները՝ հենվում են Սահմանադրության եւ օրենքների վրա”,-ասաց Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի ներկայումս իշխանությունների եւ ընդդիմության միջեւ դիրքային պայքար է ընթանում եւ  որեւէ բան պարզ չէ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ կարծում է, որ այսօր և իշխանութունը և ընդդիմությունը պետք է ուժ ունենան համախմբվել և լուծում գտնել ներկայիս իրավիճակը հաղթահարելու համար: Սահակյանի կարծիքով, որոշ քաղաքական ուժերի ու ղեկավարների համար գուցե անհասկանալի է իշխանության դիրքորոշումը, ուստի եւ նրանք չեն ոկղմնորոշվում, բայց  Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները արտոնագրված են:

“Ուղղակի, մենք ուրախ ենք նաև, որ որոշակի բեռ պատրաստ է վերցնել ընդիմությունը, բայց պահանջը պետք է լինի ավելի հիմնավոր”,-ասաց Սահակյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ զարմացավ, որ լրագորղները գնում են Սերժ Սարգսյանի ասուլիսին, բայց գրիչ ու թուղթ չեն տանում: “Էրկու ժամ նստեցին, գոնե ցույց տային, որ գրում են, թե չէ հետո բոլորը վերարտադրեցին”,-ասաց Խաչատրյանը, որին հակադարձեց հանրապետական պատգամովրը` խորհուրդ տալով նորից նայել ասուլիսի կադրերը:

Թե ինչ են հագնում պատգամավորները եւ նրանց մտորումները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ