29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղվանից էրեխուս պամպերս ոնց եմ առնելու … նոր դեմքեր կառավարության դեմ /վիդեո/

“Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի կամայականությունների շնորհիվ այսօր մի շարք ձայնասկավառակ արտադրող ընկերություններ հայտնվել են փաստի առաջ”,- կառավարության մոտ ձայնասկավառակ արտադրող ընկերությունների և վաճառողների ակցիայի նպատակը պարզաբանեց “Ռեկո ռեկորդս” ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը: Այսօր կառավարության հերթական նիստի օրը մոտ 4 տասնյակ ձայնասկավառակի բիզնեսի ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ: Ըստ “Դիսկ վորլդ” […]

Սթափվեք

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. “Այդ տեղեկությունները զուրկ են որևէ հիմքից և չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ ևս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե […]

Չրագործության զարգացման համար

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) 2013թ. ապրիլի 18-ին “Աջակցություն չրերի արտադրությանը” համատեղ նախաձեռնության շրջանակում  Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի չիր արտադրողներին ներկայացվեցին չրերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ու որակի ստանդարտները: Միջոցառմանը ներկա էին նաև ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսության և գյուղական […]

Եթե ունի նեւրոզ , կդառնա հիվանդ, եթե չունի՝ կխանգարի հասարակությանը՝ դառնալով քաղաքագետ

Ըստ նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանի, աշխարհում  այսօր չկա որեւէ մեկը,  որը ախտահարված չլինի կամ չի լինելու նյարդային հիվանդություններով: Աշխարհում մեծ թիվ են կազմում էպիլեպսիայով, շիզոֆրենիայիով եւ այլ նյարդային հիվանդություններով տառապող մարդիկ: Նրանց թիվն արագ աճում է նաեւ այն պատճառով, որ երբեմն մի քանի  նյարդաբաններ ճիշտ չեն կողմնորոշվում: Աշխարհում այսօր մոտ մեկ միլիարդ մարդ տառապում է նյարդային […]

Վարչապետը բացատրելու գործն իր վրա վերցրեց` “առանց ատկատների՞”

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց ՛՛Գնումների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրեր և առավելագույն գներ սահմանելու մասին: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց որոշումը ու նշեց, թե ինչ է  այն տալու հասարակությանը:  Վարչապետ Տիգրան Սարգսյանը և նախարարները լսեցին, ապա վարչապետն անձամբ բացատրեց, թե ինչ է սա նշանակում: ՛՛Հիմա […]

Արմեն Արզումանյանը հեռանալուց առաջ բացահայտում է

ՀՀ նախագահի արդեն նախկին մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը ֆեյսբուքյան իր հանրագրում գրել է. Երեք տարի առաջ, երբ նշանակվեցի Նախագահի մամուլի քարտուղար, ինձ փորձառու մասնագետ էի համարում: Կատակ բան չէ, շուտով կլրանա քառասունամյակս, որից 26-ը լրագրության մեջ, կամ ավելի ճիշտ լրագրողների կողքին եմ եղել: 10 տարուց ավելի աշխատելով հանրային հեռուստատեսությունում` հնարավորություն եմ ունեցել հետեւելու խոսքի ազատության […]

Արմեն Մարտիրոսյանը մերժեց “Քրիստոսի մեծ սերը” /վիդեո/

Երեկ` ապրիլի 17-ին Շենգավիթի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը` մի կին  Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող “Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիորսյանին առաջարկում էր հագուստ, որպեսզի թեկնածուն չնստի սառը գետնին: Արմեն Մարտիրոսյանը մերժեց տիկնոջը: “Քրիստոսի մեծ սիրով”,-իր հերթին պնդեց կինը: Թե ինչ եղավ հետո` դիտեք տեսանյութում:

՛՛Ժառանգությանը՛՛ մերժեցին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Թևան Պողոսյանի և Ռուբեն Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովասյանը նշեց, որ ըստ այդ նախաձեռնության՝ պահանջվում է հրապարակել ընտրողների ցուցակները: Նախարարը նշեց, որ մի քանի անգամ այս հարցը քննարկվել է: Այս փաստաթղթերի չհրապարակելու հանգամանքը, ըստ Թովմասյանի` քաղաքական որոշ ուժերի […]

“Ծանր հրետանին”` վերջին պահին

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին կմասնակցի վերջին օրերին: Նշենք, որ ԲՀԿ-ն Երեւանի թաղամասերում նախընտրական հանդիպումները կազմակերպում է տարբեր քարոզչական խմբերով` ավագանու 3 թեկնածուների առաջնորդությամբ:  “Ծանր հրետանին պատերազմում վերջին պահին են հանում”,-մտածում են ԲՀԿ-ում: “Համ էլ հիմա գա, որ ինչ անի”,-Henaran.am-ին ասացին ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները:  

Ձյուն է տեղում

Ապրիլի 18-ին` ժամը 10.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում և Աշոցքում ձյուն է տեղում։  Ճանապարհներին իրականացվում են  մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։ Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի