22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ նախագահը չպատվեց Անդրանիկի անդրանիկ համաժողովը /վիդեո/

ԱՊՀ Երկրների երիտասարդական միության  նախաձեռնությամբ, Երեւանում` կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է “Մեկ քայլ առաջ” առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ու Տաջիկստանի պատվիրակությունները:

Երկու օրում կկազմակերպվեն  գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ “Եվրասիական Ինտեգրացիա”-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրներ եւ այլն:

Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր `ստեղծելու նոր բազմազգ “Եվրասիական շարժում”, որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ:

ԱՊՀ երիտասարդական միավորումների նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երիտասարդները պետք է մեկ քայլ առաջ գնան, պիտի կարողանան մասնակցել իրենց խնդիրների քննարկմանը եվրոպական ընտանիքում:

Նիկողոսյանը նկատեց, որ երիտասարդները պիտի որոշեն, թե ինչ ուղղությամբ շարժվի Հայաստանը: Համաժողովը ամենամյա է լինելու, եւ ամեն տարի ԱՊՀ պետություններից որեւէ մեկում է կազմակերպվելու:

Համաժողովը սկսեց մոտ մեկ ժամ ուշացումով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին էին սպասում, բայց չեկավ: Մասնակից պետությունների դրոշների պաշտոնական ներս բերում, ծրագիր, ելույթներ դեսպանների, սուրճի ընդմիջում, ֆուրշետ: Ամեն բան` ինչպես միջազգային համաժողվում: Բայց թե ինչ կտա համաժողովը ` դժվար է ասել:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ