19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստանին

Մարտի 14-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ: Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված […]

Բաց նամակ մարդու իրավունքների պաշտպանին

“ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Նամակում ասված է. “Հարգարժան պարոն Կարեն Անդրեասյան, Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց  “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել […]

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ զոհեր չեն լինի. Անդրիաս Ղուկասյան

Հայաստանում մարտի 14-ին ավարտվեցին շինծու ընտրությունները, եւ ՍԴ-ի որոշումը դրեց այդ շինծու գործընթացների վերջակետը: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: “Ապրիլի 9-ին մեր հասարակությունը կորոշի`ենթարկվում է շինծու պետական մարմնին, թե ոչ: Պիտի որոշի քաղաքացիական անհնազանդության անցնելո՞ւ է, թե՞ ենթարկվելու է”,-ասաց նախագահի նախկին թեկնածուն հավելելով, որ քաղաքացիական անհնազանդության անցնելը ամրագրված […]

“Մեկ միլիոնանոց երթը”, Աբովյանի “ջրի մարդը եւ “Լուսավոր կառավարությունը”

Երեկ գիշեր Ազատության հրապարակում մի սադրիչ է հայտնվել, ապա ոստիկանների հետ` նույն մեքենայով հեռացել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իրենք պարզել են, որ այդ մարդը Աբովյանի “ջրի մարդն” է եղել: Խոսելով ապրիլի 8-ին “մեկ միլիոնանոց երթ” նախաձեռնության մասին` Հովհաննիսյանը նշեց, որ դա պետք չէ իր անվան […]

Ցրտահարության վտանգ չկա

Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումները, հայտնել է, որ հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն։ Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից:

Նիկոլն ի՞նչ գործ ունի հարթակում… Սերժ Սարգսյանը թույլ չի տա /վիդեո/

Արձակագիր Հովիկ Ադումյանը, “Կարին” համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ամեն օր լինում են Ազատության հրապարակում: Նրանք իրենց չեն համարում այն մտավորականները, որ կարելի է ձեռքները ծալած նստել, բայց երբեմն համաձայն չեն հարթակում հնչող տեսակետների հետ: Հովիկ Ադումյանն այս պայքարը անկանխատեսելի է համարում: Մի քանի օր առաջ գուցե այլ կերպ էր պատկերացնում, […]

Ձմեռային անվադողերից մի հրաժարվեք

Մարտի 18-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սպիտակում, Արագածում, Արարատում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Աշոցքում տեղում է ձյուն: Թալին-Մաստարա հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Աստղային զույգը բաժանման եզրին է

Աստղային ամենաամուր զույգերից մեկը հնրավոր է, որ բաժանվի: Գնալով ավելի են տարածվում այն լուրերը, ըստ որոնց Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին հնարավոր է դադարեցնեն իրենց հարաբերությունները, որոնք ձգվում են արդեն 14 տարի: Վերջերս Վանեսային եւ նրա աղջկան տեսել են արեւմտյան Հոլիվուդում գնումներ կատարելիս, երբ վերջինս բավականին դժգոհ հայացքով է եղել: Ֆրանսուհու մռայլ տեսքը լրագրողներին էլ […]

“Հացդ կեր ու մոտեցիր մեր Սերժին …” /ֆոտո, վիդեո/

”Ազատության” հրապարակում նախօրեին ռոք-համերգի ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության ղեկավարին մոտեցավ Տիգրան Գեղամյանը: Վերջինս լրատվամիջոցներին հայտնի է իր պատմությամբ` 15 տարի առաջ քաղաքացուն զրկել են սեռական օրգաններից: Մոտեցավ, ողջունեց Հովհաննիսյանին, մի քանի բառ փոխանակեց ու հեռացավ:Տիգրան Գեղամյանը Henaran.am-ին պատմեց, որ եկել էր Հովհաննիսյանին կոչ անելու` դադարեցնել հացադուլը:  ”Ջահելություն է անում, սխալ է անում, որ իր առողջությանը վնաս […]

“Չարչարանքիդ ապաշխարանք”

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվեր քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը:  Սակայն գործով կարևորագույն վկան, ով վերջին դատաքննությունից հետո պարզվեց, որ իրականում պետք է ամբաստանյալների շարքում լիներ, արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի