20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հրաժեշտ տվեցին “Շեկոյին” . ինչ փոխեց ոստիկանապետը

Այսօր`ապրիլի 23-ին կեսօրն անց Գյումրիում հուղարկավորեցին Արտյոմ Կարապետյանին` “Շեկոյին”: Հիշեցնենք, նա հրազենային վնասվածքներից մահացավ ապրիլի 23-ին Գյումրիում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` հոգեհանգստի եւ հուղարկավորության  ողջ արարողությունը իր վրա է վերցրել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Որոշ լուրերի համաձայն, “Շեկոն”  պատգամավորի թիկնապահն էր: Ա. Կարապետյանը 37 տարեկան էր, ունի 2 երեխա:

Գյումրիից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ հուղարկավորությանը հայտնի դեմքեր չկային: Մինչդեռ երեկ`  հոգեհանգստին մասնակցել են ԲՀԿ-ական պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը` “Կարամելի Հարութը”,  Լեւոն Սարգսյանը` “Ալրաղացի Լյովը”, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Թերեւս պաշտոնատար անձանց բացակայությունը պայմանավորված է երեկ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Գյումրի այցով, որի ժամանակ Գասպարյանն ակնարկեց` “պատգամավոր եք, թե գողական”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ