17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։

Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։ Հետագայում դրանցից կպատրաստվի պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկները կօգտագործվեն թղթի վերամշակման համար:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արմինե Բարսեղյանը նշեց, որ այս միջոցառումը կոչված է համախմբելու երիտասարդությանը։ ՙԱյս ծաղկահավաքով եւս մեկ անգամ մենք մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս միջոցառումը երիտասարդության շրջանում սերմանում է նաեւ սեր բնության նկատմամբ։ Այն սովորեցնում է լինել հոգատար մեր շրջապատի, բնության ամեն մի մասնիկի հանդեպ՚,- ասաց Արմինե Բարսեղյանը։  

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ