30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թոշակը մեր հաշվին են բարձրացնում. խմբագիրը դժգոհում է նոր հարկատեսակից

2012 թ.-ի դեկտեմբերին ԱԺ-ում ընդունվել է “Շրջանառության հարկի մասին” օրենք: Օրենքի համաձայն`միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները եռամսյակը մեկ պետք է իրացումից վճարեն հարկ 3.5%, իսկ եկամուտներից` 5%:

Այսօր մամուլի ասուլիսում “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը իր դժգոհությունը հայտնեց օրենքի կիրառումից:

Եթե մինչ օրենքի ընդունումը տարվա թերթերը վերջում էին իրացումից հարկ վճարում, որը կազմում էր մեկ-երկու տոկոս, ապա այժմ և´ թերթի, և´ գովազդային եկամուտներից են վճարելու:

Այն թերթերը, որոնք ունեն մեծ տպաքանակ, քիչ են տուժում, սակայն փոքր և միջին տպաքանակով և առանց կայքի աշխատող թերթերը, տուժում են շատ ավելի, քանի որ կրկնակի հարկման արդյունքում 5% էլ գովազդներից է հարկվում”:

Ա. Օհանյանի խոսքով, այս օրենքով ստիպում են գնալ ապօրինի դաշտ, որպեսզի համացանց չմտնես, իսկ դա անհեռանկար ճանապարհ է, քանի որ ամեն ինչ գնում է դեպի համացանց: Խմբագիրը համոզված է, որ սա արվում է հարկային մեծ հոսքեր ապահովելու համար. “Մի քանի ամսից աշխատավարձեր և թոշակներ են ուզում ավելացնեն, դա անում են մեր հաշվին”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ