09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները. կսկսեն Գյումրիից

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր այլընտրանքային կամ իշխանությանը զուգահեռ իշխանություն ձևովորելու հայտ ներկայացրեց:

Առաջին քայլը որ կանի “Նախախորհրդարան” շարժումը` հանրահավաքներ կհրավիրի Երեւանում եւ Գյումրիում:  Ժիրայր Սեֆիլյանը ցավով նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լսեր իրենց խորհուրդը և պայքարի այլ ճանապարհ ընտրեր, այսօր իրենք ստիպված չէին լինի առանձին գործել:

“Մենք բազմիցս հուշել ենք ընդիմադիր ուժերին նոր համակարգից դուրս գալ: Դժբախտաբար չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին : Նա չլսեց մեզ, և այսօր մենք ստիպված ենք մեր պատկերացրած պայքարը սկսել մեր պատկերացված ձևով:

Անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները: Չի կարելի այդ ամբողջ բեռը թողնել մեկ մարդու վրա: Ապրիլի իննից հետո մենք չէինք կարող ձեռքներս ծալած նստել: Չէինք կարծում, որ այդ օրը այդքան ձախորդ օր կլիներ”:

Արդեն իսկ իրենց առաջարկած գաղափարները պատրաստ պաշտպանելու նախաձեռնությունը նպատակ ունի փոխել ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև ժողովրդի բարոյական դաշտը:

“Հիմա տեսնում ենք, թե ինչ գորշություն է տիրում քաղաքական արենայում, որը ակտիվացնում է արտագաղթի ճանապարհը: Եվ մենք որոշել ենք ակտիվանալ, գործել: Շուտով կծանոթանաք մեր խմբի գործնեությանը՝ մայիսի 9-ին Գյումրիից կսկսենք և մայիսի 17 ին Երևանում կծանոթացնենք ժողովրդին մեր պայքարի ձևաչափի հետ”: Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ “Նախախորհրդարան” նախաձեռնության պատկերացրած Հայաստանում պիտի գերիշխեն բարոյական նորմերը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ