16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյումրիի քաղաքապետը քաղաք ա սարքում… Բալասանյանը մասնակցեց

Այսօր` ապրիլի 26-ին Գյումրիում կհուղարկավորվի Արտյոմ Կարապետյանը` “Շեկոն”, ով հրազենային վնասվածքներից մահացավ ապրիլի 23-ին Գյումրիում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ`37-ամյա Արտյոմ Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Նրա անունից ծաղկեպսակ է բերվել մահացածի հիշատակին:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքապետի մամուլի պատասխանատու Զոհրաբ Եգանյանից:  Նա խնդրեց չանդրադառնալ այս թեմային: “Ախպոր պես, արի վերջ տանք էլի բոշայություններին: Քաղաքապետը սաղ օրը քաղաքն ա սարքում, ով ինչ ասես տարածում ա”,-ասաց Եգանյանն ու ներողություն խնդրելով` անջատեց հեռախոսը:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ