08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու ՛՛Երևան սիթին՛՛

Այսօր սիրիահայերի հիմնախնդիրների վերաբերյալ կազմակերպված նիստի ժամանակ զեկույցներով հանդես եկան կազմակերպությունները, ովքեր տարբեր հարցերով օգնել են սիրիահայերին, դեղորայք են հատկացրել, բնակվարձերն են վճարել:

Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն Հ/Կ-ի նախագահ Լենա Հալաջյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանք է կատարել իրենց կենտրոնը: Կենտրոնի և Քուվեյթի պետության աջակցությամբ է, որ սիրիահայերին ՛՛Երևանի սիթի՛՛ սուպերմարկետներից սնունդ է հատկացվել: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ լրագրողներին առիթ  է պետք՝ սենսացիա անելու համար և խնդրեց պարզաբանել, թե ինչու են հենց ՛՛Երևան սիթիից՛՛ օգտվել:  

՛՛Քուվեյթից եկած պատվիրակությունը շրջեց բոլոր սուպերմարկետներում, իրենց որոշումն էր ՛՛Երևան Սիթիի՛՛ հետ համագործակցել: Կարող է մտածեն գովազդ եմ անում, բայց իրենց բացատրությունն է, որ ամենից շատ ապրանք կա այնտեղ ու գները այնտեղ ավելի էժան են՛՛:

Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ յուրաքանրյոր օգնող կառույց ինքն է որոշում իր անելիքը: ՛՛Մենք որևէ մեկին չենք ուղղորդում՛՛,-բացատրեց նա: 

Ի դեպ,, որ մամուլը նաեւ գրեց, որ սիրիահայերին հատկացված մթերքները ժամկետանց են եղել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ