20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խուրշուդյանը` Մելիքյանին /վիդեո/

”Ճիշտ կլինի պարոն Մելիքյանը նախ քննարկի, թե իր մասնակցությունն այս ամենի մեջ դրական, թե բացասական ազդեցություն ունեցավ”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով արձագանքելով նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի այն կարծիքին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումը մարելու է և պետք էր ավելի վաղ գործողություններ սկսել, ասաց ”Ժառանգության” խոսնակ Հոսվեփ Խուրշուդյանը: Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

Հերմինե Նաղդալյանի մոտ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում: Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցը սկսեց իրեն հաճախ տրվող հարցի պատասխանով՝ արդյոք կնոջ համար իրատեսական է համատեղելը ընտանիքն ու քաղաքական ակտիվ գործունեությունը, առհասարակ՝ կարիերան: ԱԺ փոխնախագահը […]

Երրորդ պատվավորը /վիդեո/

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չի կարծում, որ Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը գլխավորող, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հաջողություն կբերի “Բարգավաճ Հայաստանին”: Հմայակ Հովհաննիսյանի տեղեկությամբ, ԲՀԿ-ն ցանկություն ունի տիրանալու Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնին: “Պատվաբեր երկրորդ տեղին է հավակնում”-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի, “Ժառանգության” եւ ԲՀԿ-ի միջեւ: “Չեմ կարծում, որ այս եռանկյունու սուր […]

Հենրիխ, կամուսնանա՞ս ինձ հետ. ուսանողուհին առաջարկություն արեց Մխիթարյանին /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՊՏՀ-ում  Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը հանդիպում էր կազմակերպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստեր Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի եւ Ռոման Բերեզովսկու հետ: Հանդիպմանն ուսանողներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել ֆուտբոլիստներին: Ուսանողուհիներից մեկը այսպիսի հարց ուղղեց Հենրիխ Մխիթարյանին. “Հենրիխ, դու կամուսնանաս ինձ հետ”: Հենրիխը, հարցը չլսելով, խնդրեց եւս մեկ անգամ ու ավելի բարձրաձայն ասել: Աղջիկը եւս մեկ անգամ ամուսնության առաջարկ […]

“Ժառանգությունը” վաղը ԿԸՀ կներկայացնի Երեւանի ավագանու ցուցակը

“Ժառանգություն” կուսակցությունը վաղը ԿԸՀ կներկայացնի Երեւանի ավագանու իր ցուցակը, ապա այն կներկայցվի հանրությանը: Այս մասին այսօր տեղեկացրեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: “Մենք կփորձենք հաղթել ՏԻՄ ընտրություններում, այս դեպքում` Երեւանի ընտրություններում: Մենք հնարավորություն ունենք մասնակցելու եւ հաղթելու, եւ ես վստահ եմ, որ Երեւանում մենք հաղթելու ենք”,-ասաց: Խուրշուդյանը նշեց, որ իրենք կարեւորում են Երեւանը, քանի որ նախ […]

Վերանայվում է “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքը

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր կեսօրին մեկնարկելիք նիստում կշարունակեն հարցեր ուղղել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` նախօրեին նրա կողմից նոր խմբագրությամբ ներկայացված “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքի և կից ներկայացվող 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ: ԿԲ նախագահը` ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ 15 օրինագծերից կազմված ծավալուն փաթեթը […]

Գարեգին Ա-ն դրանով “իր պարտքն էր հանձնում սատանային”

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1990-ականների կեսերին Գարեգին Ա կաթողիկոսի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացված տպավորությունների մասին: Վեհափառը օրվա հացին կարոտ երեխաներին, իրականությունից ամբողջովին կտրված, ասաց, որ Էջմիածնից միայն իր օրհնությունն է բերել: Հաջորդ հանդիպման ժամանակ Գարեգին Ա-ն անկաշկանդ ծխում էր թանգարանի կարգավիճակ ունեցող վեհարանում՝ արդարանալով, որ դրանով “իր […]

Կկրկնի՞ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004 թվականի ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում և խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ: […]

Բոլոր տարբերակները Րաֆֆուն փակուղի են տանելու

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեք տարբերակ ունի, որոնց կարող է հետևել: Առաջին տարբերակը ուժային իշխանափոխության դիմելն է, մյուսը հրապարակում դիմակայությունը շարունակելն է, որն, ի վերջո, ցրվելու է իշխանությունների կողմից ուժային ճանապարհով: Երրորդ տարբերակը իշխանության հետ համագործակցության գնալն է: Այս մասին Մելիքյանն ասաց այսօր ՛՛Հենարան՛՛ […]

Կենտրոնը կջրազրկվի

ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 22-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 23-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի, Հանրապետության, Մ.Մկրտչյան, Թումանյան, Պուշկին, Չայկովսկու, Արամի, Մելիք-Ադամյան, Փարպեցի, Եկմալյան, Ֆիրդուսի, Սարյան, Լեո փողոցների, Խանջյան 1-37, Նալբանդյան 1-21, 2-100, Վարդանանց 1-83, 2-18, Տիգրան Մեծի 1-15, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի