20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ռազբոր” Կոմայգում

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս հերթական միջադեպն է տեղի ունեցել Կոմայգում: Մեր աղբյուների պատմելով, երկու-երեք օր առաջ, գիշերը “Օդնոկլասնիկով” շփվելուց հետո` հոմոսեքսուալներ` Արամն ու Պողոսը /անունները պայմանական են/ ժամադրում են մեկ այլ տղա-զույգի`Դիմային եւ Աշոտին: Ժամադրությանը պարզվում է, որ Պողոսն ու Դիման “բոյ-ֆրենդներ են”: Առանց որեւէ բառ խոսելու “սիրեցյալները” ծեծում են միմյանց: Գործը ոստիկանություն չի հասնում, քանի […]

Ե՞րբ նախարարը կհանձնի իր “պոստը”

”Այդպիսի բան չկա: Այդ ամենը որոշում է նախագահը: Ես իմ առջև դրված խնդիրները կատարելու եմ, մինչև վերջ աշխատելու եմ, և երբ կասեն հերիք ա, բոլ ա, արդեն կարող ես գնալ, արդեն պարտավոր եմ գնալ, հանձնել իմ պոստը”,-այսօր ԱԺ-ոմ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Արմեն Երիցյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՕԵԿ-ի ցուցակը:  Նախարարը նշեց, […]

Ինչու հացադուլն արդյունք չի տալիս /վիդեո/

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ քաղաքական պայքարը հասնում է նպատակի միայն մեկ դեպքում, երբ գաղափարակից մարդիկ են հավաքվում և հաավքվում են գաղափարախոսության շուրջ: ”ՀԱԿ-ը չուներ գաղափարախոսություն, հավաքվել էին ոչ գաղափարակից մարդիկ, դրա համար տապալվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանը: Ինչու է նույն ճանապարհը սպառնում ”Ժառանգությանը”, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչու հացադուլը արդյունք չի […]

Հակոբյան ջան, Զարուհի ջան, ազնիվ չէ. Քենեդու սպանությունից մինչև ՍԴ

 ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց, թե ինչու ՍԴ-ում նա չհամաձայնեց իրենց՝ ընտրատեղամասերը  վերաբացելու և քվեաթերթիկները վերահաշվելու պահանջի հետ: ՛՛Դուք չհամաձայնեցիք, ինչով ՍԴ-ը նույնպես հրաժարվեց ընդունել այդ միջնորդությունը: Դուք տեղյակ եք, որ առնվազն վեց հարյուր տեղամասերում, որտեղ մինչև յոթանասունհիգ տոկոսից հարյուր տոկոս ձայներ են […]

Րաֆֆու կողքին` եւս մի սիրելի կին/վիդեո/

Ազատության հրապարկում, բացելով այսօրվա բաց-քաղաքացիական խորհրդի նիստը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր կողքի կնոջը: “Խնդրեմ, ծանոթացեք, իմ մայրն է` Վարդիթեր Կոճոլյան-Հովհաննիսյանը: Նա եկել է Ամերիկայից ինձ տեսության: Ի դեպ, ասեմ, որ Հայաստանում է նաեւ իմ հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը”,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին տիկին Վարդիթերին, նրան ծաղիկներ նվիրեցին : Որդու պես մայրն էլ […]

Պատկերացնում եք նրանց վիճակը. Մանուկյանը՝ վարչապետին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ուսումնասիրություններ է արել ու պարզել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը վերջին հինգ տարիների ընթացքում օրենքի չափազանց մեծ թվով փոփոխություններ է արել: ՛՛Կառավարությունը հինգ տարվա ընթացքում փոփոխության առաջարկներով տասներկու անգամ մտել է ԱԺ կառավարության գույքահարկի վերաբերյալ, հարկերի մասին քսաներեք անգամ, շահութահարկի փոփոխությունը քասնահինգ անգամ … ՛՛,-ասաց Մանուկյանը: Վարչապետ Տիգրան […]

Վարչապետի հեղափոխական հոգին մարել է, թե մտածողությանը չի հասել

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորեց կառավարությանը և բոլորին հայկական մեծ հեղափոխության կապակցությամբ: ՛՛Հարգելի Տիգրան Սարգսյան, չեմ մտածում, որ անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից: Կարծում եմ՝ ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը, սակայն ձեզ դեռ չենք տեսել ժողովրդի իրավունքն իրականացնող վայրերից և ձեր կարծիքը […]

Ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի դատական նիստից /վիդեո/

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեմիզար Հովսեփյանը մարտի 20-ին հետաձգեց Մատաղիսի գործով արադարացված զինծառայողների հայցը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Մատաղիսի գործով երկու զինծառայողների սպանության համար նախ ցմահ ազատազրկման դատապարտված, 2012թ. դեկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հրապարակային ներողություն , […]

ՀՀ քաղաքացիները Ադրբեջանից հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Այսօր Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք, հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ եւ Հայաստանի Հանրապետության Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։ Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ […]

“Տենց բորշ համերգ չենք սիրում “. ինչու ”Էմփիրեյը” հրաժարվեց Րաֆֆու հետ պայմանավորվածությունից /վիդեո/

”Էմփիրեյ” խումբը շաբաթ օրը չի մասնակցելու ”Ազատության” հրապարակում նախապես հայտարարված ռոք-փառատոնին: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս նախորդ շաբաթ ռոք-փառատոնի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ հրապարակում ելույթ կունենա այդ խումբը: Խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական և ստեղծագործական խնդիրներ են առաջացել, այդ պատճառով էլ  հրաժարվել են համերգից: Սարգսի պատմելով` իրենք ընդամենը երկու օր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի