Այդքան հայրաքաղաք Գյումրին` ՛՛կրիմինալ՛՛
”Ցավում եմ եղածի համար, բայց չեմ կիսում այն կարծիքը, որ Գյումրին քրեական մայրաքաղաք է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին` իսկապե՞ս Գյումրին այդքան կրիմինալ է:
՛՛Չեմ կարծում, որ Գյումրին կրիմինալ քաղաք է, սակայն վերահսկողություն պետք է՛՛,-նշեց Սահակյանը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է որոշեն, թե ինչպես կարող են պայքարել նման երևույթների դեմ:
Շիրակի մարզի մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ սխալ է Գյումրին հանցագործ քաղաք անվանելը:
՛՛Գյումրին երբեք հանցագործ քաղաք չի եղել, յուրաքանչյուր քաղաքում էլ կան հանցագործներ, ո՞նց կարելի է ամենաակտիվ, ամենահայրաքաղաք հումորային Գյումրին անվանել հանցագործ քաղաք՛՛,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրիում ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ, որի հետեւանքով հրազենային վնասվածքներ ստացած “Շեկո” մականվամբ Արտյոմ Կարապետյանը, ով ըստ տեղեկությունների, պատգամավոր Գրիգորյանի թիկնապահն էր, մահացել է: