09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն փորձելու է հավաքագրել այն ձայները, որոնք հիասթափության արդյունքում անտեր են մնացել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ ՀՀԿ և ԲՀԿ ակնհայտ հակամարտությունը ձեռնտու է ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրություններում ընդիմադիր դաշտից առավելագույն ձայներ կորզելու համար:

Henaran.am-ի հարցին, ի վերջո “Բարգավաճ Հայաստանի” “այլընտրանքաընդդիմադիր ռեւերանսների” արդյունքում որտեղ կհանգրվանի ԲՀԿ-ՀՀԿ լարվածությունը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց մասնագիտական հարթությունից.

”Քանի որ Տարոն Մարգարյանի ձայների մեծ մասը գալիս է իշխանական թևից, ինքը բոլոր էլեկտորատներից ձայներ ունի: ԲՀԿ-ի ձայն բերելու հիմնական ռեսուրսը ընդդիմադիր դաշտն է: Քանի որ ՀԱԿ-ի նկատմամբ, ՀՅԴ-ի նկատմամբ, “Ժառանգության “ նկատմամբ հիասթափության մեծ ալիք կա` ԲՀԿ-ն կարող է այս ձայները հավաքել և ձևավորել նոր էլեկտորատ Երևանում: Դրա համար նրանք ընդգծված, չէի ասի խիստ ընդդիմադիր վերաբերմունք պետք է ունենան Երևանում”,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ այս վարքագծով ԲՀԿ-ն փորձելու է հավաքագրել այն ձայները, որոնք հիասթափության արդյունքում անտեր են մնացել:

Ահարոն Ադիբեկյանի վերլուծությունն ամբողջությամբ` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ