17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չէ, թող պապան հաղթի… Տարոնին “բալետ” անելու էին եկել որդիները /վիդեո/

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջանում էր: Նրա առաջին կանգառը Սայաթ-Նովա թաղամասում էր, ուր անցել է Մարգարյանի մանկությունը: Ի դեպ քաղաքապետը հանդիպման էր եկել իր 2 որդիների` Անդրանիկի եւ Նահապետի հետ:

Նրանք համոզված էին, որ “պապան հաղթելու է”: “Առավոտ”-ի այն հարցին, չէ որ հիմա հայրիկը շատ է աշխատում եւ քիչ է տանը լինում, տղաները նկատեցին`”չէ, թող պապան հաղթի”: Հետաքրքիր է, որ  այդ պահին Տարոն Մարգարյանի հանդիպմանը մասնակից փոքրիկները վանկարկեցին` հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ:

Նկատենք, որ Տարոն Մարգարյանի Ավանի քարոզարշավի ելույթը տարբերվեց մյուս վարչական շրջաններում հնչած ելույթներից: Ավանում  Տարոն Մարգարյանը մասնավորապես ասաց, որ 8 տարի թաղապետ է աշխատել եւ բոլորը նրան լավ գիտեն:

“Ես եղել եմ ձեզանից մեկը, այսօր էլ եմ ձեզանից մեկը եւ մինչեւ վերջ ձեր կողքին եմ մնալու: Այստեղից եմ ձեռք բերել իմ փորձառությունը, որը կարող եմ տարածել ամբողջ Երեւանում”,- ասաց  թեկնածուն` վստահեցնելով, որ եթե իրեն ընտրեն իրեն`  ավանցիները սեւերես չեն մնա:

Լրագրողները Տարոն Մարգարյանին բազմաթիվ հարցեր ունեին. Ինչու է ՀԱԿ-ը դիմել դատարան, Ավանում ինչու պարտվեց Սերժ Սարգսյանը … Տարոն Մարգարյանը ասաց, որ ինքը պատրաստակամ է բոլոր հարցերին պատասխանել: Դրա համար ասուլիս կհրավիրի: “Հիմա թողեք բնակիչների հետ զրուցեմ”,-ասաց քաղաքապետը:

Ի դեպ, ավանցիները Տարոն Մարգարյանին հարց չունեին: Նրանք ողջագուրվում էին իրենց մեծատառով մարդ Տարոնին եւ մաղթում, որ աստված պինդ պահի նրան:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ