25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բա ինքն ասեց, ես չասեմ. Մինասյանն ու Աշոտյանը գիտությունից՝ քաղաքականություն

Ազգային ժողովում ՛՛Կրթության մասին՛՛ ՀՀ օրենքի քննարկման ժամանակ երկխոսություն ծավալվեց ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանի և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև: ՀՅԴ-ի առաջարկով նախատեսվում է հնարավորություն տալ և սահմանամերձ, և լեռնային շրջանների ուսանողներին անվճար սովորել բուհ-երում՝ պայմանով, որ հետագայում աշխատեն կառավարության նախատեսած վայրերում:

Կառավարությունն այս առաջարկին դրական եզրակացություն է տվել, ինչի համար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց: ՛՛Մենք ուրախ ենք, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել, նաև հանձնաժողովն է դրական կարծիք արտահայտել: Ուր էր, թե ընդդիմության շատ նախագծերի վերաբերյալ նման դրական մոտեցումներ շատ լինեին, շատ ավելի լավ կլիներ և դա մեր երկրում շատ խնդիրներ կլուծեր՛՛: 

 ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը պատասխանելով ` ևս մեկ անգամ նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ՀՅԴ-ի նախագածին և ասաց.

՛՛Հարկ եմ համարում պատասխանել իմ հարգված գործընկերոջս այն ռեմարկին, որ կառավարությունն ու ընդդիմությունը կարողանում են իրար հետ պրոդուկտիվ աշխատել: Քառամյա խորհրդարանական փորձը ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն. բոլոր այն առաջարկությունները, որոնք գալիս են ընդդիմությունից և իրատեսական են ու բարելվմանն են ուղղված, միշտ արժանանում են կառավարության դրական եզրակացության՛՛:

Աշոտյանի անձնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ առաջարկությունները լինում են երեք տեսակի՝ խմբագրական, բովանդակային և բացառապես բովանդակային: ՛՛Ես ակնկալում եմ, որ ընտրությունների ավարտից հետո կվերականգնվի այդ գործընկերային դաշտը, որը երկար ժամանակ ընդունված էր և չգիտես ինչու՝ որոշ քաղաքական ուժեր փորձում են վերացնեն: Ինձ համար արժեք է այդ դաշտը և ես այն կպահպանեմ՛՛:

Արծվիկ Մինասյանը, ով եզրափակիչ ելույթի համար ձայն չէր խնդրել, Աշոտյանի ելույթից հետո հայտարարեց. 

՛՛Ես էլ չէի մոտենա եզրափակիչ ելույթ ասելու, եթե ձեր քաղաքական ելույթը չլիներ: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով այս նախագծի շուրջ համատեղ որոշման համար, պետք է ասեմ՝ վստահ եմ, որ պարոն Աշոտյանն ինքն էլ գիտի՝ երբեք մենք մեր վարքագիծը ընտրություններով չենք պայմանավորել, և մեր բոլոր նախաձեռնությունները, որոնց անունը դուք դնում եք բովանդակային, համապատասխանել են, թե երկրի սահմանադրությամբ նախատեսված, թե կառավարության հռչակած սոցիալական, իրավական տեսության կայացման նպատակադրումներին:

Այլ բան, որ այլ պահի դուք եք առաջնորդվել ընտրական գործընթացներով կամ ինչ-որ մի շահերով և չեք ընդառաջել: Հուսամ, որ այս մոտեցումը կվերանա և առաջիկայում նոր մոտեցում կորդեգրի, որը կհամապատասխանի ոչ թե ըստ ձևի ծրագրերին, այլ երկրի առաջընթացին՛՛:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նետեց, թե քաղաքական հայտարարություններ չեն կարողանում չհնչեցնել այս ամբիոնում:

՛՛Բա ինքն ասեց, ես չասեմ՛՛,-ժպտաց Արծվիկ Մինասյանը` մոտենալով Աշոտյանին, նստեց նրա կողքին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ