17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ին չի հետաքրքրում Մարտուն Գրիգորյանի “էդ կյանքը”

՛՛Ինձ չի հետաքրքրում` ով ինչ մերձավորներ ունի: Ես անձնական պարզաբանումներով կյանքում չեմ զբաղվում, զբաղվում եմ քաղաքականությամբ, ներկայացնում եմ քաղաքական թիմ, որը ևս մտահոգ է երկրում առկա իրավիճակով, իր քաղաքական գործունեությամբ փորձում է օրինական գործառույթների շրջանակներում ազդել այդ իսկ իրավիճակի վրա, մնացած բաները ինձ չեն հետաքրքրում:

Ինձ հետաքրքրում են մեր պատգամավորների, քաղաքական խորհրդի անդամների զբաղվածությունը, անելիքները, այն էլ մեզ առնչվող շրջանակներում, ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ բարեկամ ունի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին` ԲՀԿ-ն դատապարտո՞ւմ է իր կուսակցի` պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ներքաշված լինելը Գյումրիում գողական “ռազբորների” մեջ:

Հիշեցնենք, Գյումրիում տեղի ունեցած աղմկոտ սպանության առնչությամբ նշվում է, որ քաղաքում իշխող քրեական կլաններից մեկի անդամները ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավորներն են:

Ապրիլի 23-ին Գյումրիում ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ, որի հետեւանքով  հրազենային վնասվածքներ ստացած “Շեկո” մականվամբ Արտյոմ Կարապետյանը, ով ըստ տեղեկությունների, պատգամավոր Գրիգորյանի թիկնապահն էր, մահացել է:

Իսկ արդյո՞ք ԲՀԿ-ին չի հետաքրքրում, որ իր խմբակցության անդամը կարող է ՛՛ռազբորկաների՛՛ մեջ ներքաշված լինել: ԲՀԿ խոսնակն ասաց. ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել և մաքսիմալ պարզությամբ տվել է ձեր հարցերի պատասխանը՛՛: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ