18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աշոտյանը ապշել է

Վարդան Օսկանյանի հերթական գրառումը ապշեցրեց իր նույնանմանությամբ և միատեսակությամբ: 

Տպավորություն է ստեղծվում է պարոն Օսկանյանի statuswriter-ներին (փորձեմ թարգմանել` գրառումագիրներին) փոխելու ժամանակն է:

Գրառման հեղինակային իրավունքները ստանձնած Վարդան Օսկանյանը կրկին դրսևորում է “Երևանի մասին” օրենքի լիակատար չիմացություն: Կամ էլ պարզունակ նենգափոխություն: Ինքը կիմանա:

Երկրում քաղաքական հակակշիռների համակարգի տեսաբան-ճարտարապետը իր ողջ ճարտասանությամբ և ճկունամտությամբ այդպես էլ չի կարողացել արտաբերել գեթ մեկ ընկալելի բացատրություն, թե ինչու իր քաղքական թիմը “ձեռքերը լվաց” նախագահական ընտրություններին:

Երևանի մասին հանկարծակի հիշած գործիչները այդպես էլ չեն կարողանում ընկալելի բացատրությոն տալ, թե ինչու երևանցու խնդիրներով սկսեցին մտահոգվել միայն ընտրությունների նախաշեմին, մինչ այդ էլ ունենալով հրաշալի հնարավորություններ բարձրաձայնելու մայրաքաղաքային բազում հոգսերի մասին թե Ազգային Ժողովում, թե Կառավարությունում, թե Երևանի ավագանիում:

Երևանի դարդ ու ցավով “ահավոր” մտահոգված Վարդան Օսկանյանը քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ երևանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, այդպես էլ չկարողացավ միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել: 

Ավելի լավ չէ՞ր լինի գոնե Գագիկ Ծառուկյանի ձեռքը բռնած շրջել Երևանում, քան տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալ խոսացող դեմքերից խրոնիկ հոգնած և աշխատող ձեռքեր գնահատող երևանցիների առջև:

Երևանը, իհարկե, ոչ ոք “բռոնյա” չի արել: Ի դեպ, մեր բհկակական գործընկերները այդպես էլ չեն կարողանում մատնանշել այդ արտահայտության սկբնաղբյուրը: 

Սակայն, հարգելի պարոն Օսկանյան, հիշեք, խնդրում եմ, որ Երևանը հաստատ նաև քաղաքական “խոպանի” տեղ չէ:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հանրագրից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ