13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղոթքով` հաշմանդամները հատուկ հարմարանքներով հասան անմար կրակին /վիդեո/

Բազմաթիվ հաշմանդամներ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելու: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրանց առաջ անհաղթահարելի արգելք են եղել հուշահամալիրի աստիճանները: Ապրիլի 23-ին հաշմանդամների 10 կազմակերպությունների նախաձեռնությամբ ցանկացողներին հնարավորություն տրվեց աղոթելու անմար կրակի շուրջ: Սայլակներին գամված հաշմանդամները հատուկ հարմարանքներով  հնարավորություն ունեցան մոտենալ անմար կրակին: Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Լիբանանում

Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝  նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Կիպրոսում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան եւ Թավրիզ), […]

Տարոնը դիտողություն արեց /վիդեո, ֆոտո/

Նոր Նորքի վարչական շրջանում ապրիլի 23-ին նախընտրական հանդիպման ժամանակ` ընտրողները Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին  ջերմ դիմավորեցին: Մի քանի րոպե տեւեց մինչ թեկնածուն կհասներ ամբիոնի մոտ: Տարոն Մարգարյանին ընտրողները նամակներ էին հանձնում, մաղթում էին հաղթանակ, իսկ այդ ընթացքում հանդիսավարը մի քանի անգամ ստիպված էր բնակիչներին զգուշացնել, որ Տարոն Մարգարյանը […]

Փաստերն ուղիղ ամրագրում են, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է /վիդեո/

ՍԴՀԿ վարչության  համակարգող Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս ”Ժառանգությանը” չհամեմատել ՀԱԿ-ի հետ: ”ՀԱԿ-ը այն հիմնական ուժն է, որ հնարավորություն ունի մեր երկրում փոփոխություններ բերել, վաղ թե ուշ գարունը պետք է գա, թող փչե քամին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիզարյանը` ի պատասխան հարցի, թե Երևանի ավագանու ընտրություններում ով ավելի շատ հնարավորություններ ունի ՀԱԿ-ը, թե ”Ժառանգությունը”: Եղիազարյանը բացատրեց, […]

Քաղաքական դաշտում կան օլիգարխներ, որոնք փորձում են իրենց ձեռքում պահել նաև պետական որոշ լծակներ /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ պետք չէ գերագնահատել օլիգարխիայի ազդեցությունը քաղաքական որոշումների վրա, թեեւ քաղաքական դաշտում կան օլիգարխներ, որոնք փորձում են իրենց ձեռքում պահել նաև պետական որոշ լծակներ: “Օլիգարխը դա գործարարն է, որը ոչ միայն սերտաճած է իշխանության հետ, այլ փորձում է ազդել իշխանության քաղաքական որոշումների վրա: Հայաստանում կան օլիգարխի կարգավիճակին մոտ գործարարներ, դասական […]

Ավանն` անջուր

      “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայի, Բուսաբանական այգու, Խուդյակովի փողոցի, Ավանի թիվ 3-14 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի […]

Սպանվել է ԲՀԿ-ական պատգամավորի թիկնապահը. նոր մանրամաասներ Գյումրու հին “ռազբորից” /վիդեո/

Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի լավատեղյակ աղբյուրները, Գյումրիում այսօր կեսօրին տեղի ունեցած ողբերգական միջադեպը հին պատմություն ունի: Մոտ 6 ամիս առաջ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի տղան ծեծել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Քանի որ նախընտրական շրջան էր, “ռազբորը” սառեցվել էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Քավոր Հարութը (Գյումրիում պատգամավորի քավորին այսպես են դիմում-խմբ.) կանչել […]

Րաֆֆի Հովհաննիսյան կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր. ՀՅԴ-ը` Ստեփան Սաֆարյանի մասին

ՀՅԴ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել` պատասխանելով ”Ժառանգության” կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանին: Հայտարարության մեջ ասված է. ”Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա’: Հարց ունես, հասցեատիրոջը […]

“Բարգավաճ Հայաստանն” այս պահին ՀՀԿ-ին այլ բանի համար է պետք /վիդեո/

“”Հանրապետականը” արդեն չի սակարկում ԲՀԿ-ի հետ”,-Henaran.am-ի հարցին` որպես քաղաքական ուժ, նախագահական ընտրություններից հետո, երբ “Բարգավաճ Հայաստանը” չսատարեց Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին դեռ հարկավո՞ր է ԲՀԿ-ն, այսպես մանրամասնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: “Այս պահին “հանրապետականին” պետք չէ ԲՀԿ-ն որպես կոալիցիոն գործընկեր և նա բացահայտ հասկացնում է դա: Այսինքն` որևէ էական զիջումների “հանրապետականները” պատրաստ չեն”,-ասաց քաղաքագետը: Սուրենյանցի կարծիքով ԲՀԿ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի