07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դավիթ Շահնազարյանի տարօրինակ լռությունը

Հայ ազգային կոնգրեսի արդեն նախկին առանցքային դեմքերից Դավիթ Շահնազարյանը հրաժարվում է քաղաքական զարգացումների շուրջ դիտարկումներ անել մամուլով, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ՛՛ալյանսի՛՛ վերջին՝ ոմանց համար անակնկալ, ոմանց համար՝ սպասված վերջաբանի վերաբերյալ:

Դավիթ Շահնազարյանը Henaran.am-ին ասաց, որ չի պատրաստվում որևէ մեկնաբանությամբ հանդես գալ նույնիսկ այն դեպքում, երբ իրեն մեղադրում են կեղծ ընդդիմություն խաղալու մեջ: Ստացվում է Շահնազարյանը պատրաստ է լուռ կուլ տալ վիրավորանքը, մեր դիտարկմանն ի պատասխան դարձյալ նույն արձագանքը ստացանք. ” Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանեմ”:

Հիշեցնենք, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ասել է. “Մենք չենք պատրաստվում լինել Դավիթ շահնազարյանների, Արամ սարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն”:

Հ.Գ. Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ այն գործիչների ստվար բանակից է, ովքեր դեմ լինելով Տեր-Պետրոսյան-Ծառուկյան ՛՛սիրախաղին՛՛՝, լքեցին ՀԱԿ-ը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ