Թթվասերը, ծխախոտը … ետ տվեք փողերը
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Henaran.am-ին տեղեկացրեց , որ վերջին օրերին սննդամթերքի շուկայում թանկացումներ են եղել: Օրինակ` մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ սպառողների իրավունքների պաշտպանի` թթվասերը 270 դրամ էր, հիմա` 310 դրամ, 100 դրամ արժողությամբ ծխախոտը այս պահին վաճառվում է 140 դրամով:
Պողոսյանը վստահ է, որ այս թանկացումները կապված էին նախագահական, ավելի շատ Երևանի ավագանու ընտրությունների հետ:
”Փորձը ցույց է տվել, որ ամեն ընտրությունից առաջ զսպվում է գների աժը, իսկ հետո թռիչք է լինում: Սա բացատրվում է նրանով, որ մեծ ծախսեր են կատարվում օրինականից բացի: Ստվերային շատ մեծ ծախսեր են կատարվում և ԿԲ-ի տվյալներ գոյություն ունեն, որ ցույց են տալիս, որ բանկից դուրս շրջանառվող փողերը մեծ թռիչք են ունենում հենց ընտրության նախօրեին: Դա է հենց կաշառքի բաժինը”,-ասաց Պողոսյանը:
”Գործարարները հո միամիտ չեն, որ փողերը ծախսեն առանց վերադարձնելու ակնկալիքի, և դա մենք տեսնում ենք”,-հավելեց մեր զորւցակիցը :