ԲՀԿ-ը մինչև երեկ ընդդիմություն էր, ՕԵԿ-ը երբեք նման կարգավիճակում չի եղել

ՕԵԿ-ը հարգում է մեր քաղաքացիների ընտրությունը, չնայած ամեն ինչ չէ, որ համարում է ճիշտ: “Այն որ ընտրությունները կայացել են, սա արդեն փաստ է, և մենք չենք պատրաստվում դա վիճարկել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ-ական, Երեւանի ավագանու ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը` Հովհաննես Շահինյանը:
Հովհաննես Շահինյանի դիտարկամբ` 2 տոկոս քվեն, որ ստացավ ՕԵԿ-ը, ոչ թե Արմեն Երիցյանի անձով է պայմանավորված, այլ իրենց ներկայացրած ավագանու ողջ թիմի, նաև իրենց քաղաքական ուժի ձայներն են:
Ինչով է պայմանավորվում “Օրինաց երկրի” ցածր վարկանիշը: “Ես գիտեմ, որ ԱԺ ընտրություններից հետո կուսակցականների վերագրանցում է տեղի ունեցել: Թե որքան մարդ է գրանցված այսօր ՕԵԿ-ի շարքերում, չեմ կարող ասել: Կարող եմ ասել կոնկրետ Արաբկիրում գրանցված կուսակցականների թիվը: Ես գիտեմ, որ ընտրությունների արդյունքում մի բան էլ ավելի ցուցանիշ է գրանցվել այս համայնքում”,-ասաց Արաբկիրի նախկին ՀՀԿ-ական թաղապետը: Ի դեպ, Շահինյանը չի ափսոսում, որ լքել է ՀՀԿ-ի շարքերը, հայտնվել` ՕԵԿ-ում:
Շահինյանը նկատեց , որ ՕԵԿ-ը վերջին ընտրություններին ընդիմադիր կեցվածք չի ընդունել, ինչպես ԲՀԿ-ն. “ԲՀԿ-ն մինչեւ երեկ ընդդիմություն էր` մինչև երեկ կուսակցության նախագահի հայտարարությունը, ՕԵԿ-ը երբեք նման կարգավիճակում չի եղել”,-հավելեց Հովհաննես Շահինյանը: