14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով կփոխարինի ՛՛Ա1+՛՛- ի Մեսրոպ Մովսեսյանին

“Բարև Երևան” դաշինքի ավագանու 3-րդ համարը՝ `” Ա1+ “ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հրաժարվել է վերցնել իր մանդատը: Henaran.am-ի հետ զրույցում  դաշինքի համամասնական ցուցակի անդամ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ իրենց համար էլ անակնկալ է եղել Մեսրոպ Մովսեսյանի հրաժարվելը.” Սակայն մենք հարգում ենք նրա որոշումը, ինքը հասկանալի պատճառ է ներկայացնում, որը ստիպում է հարգել նրա որոշումը: […]

Ցավում են՝ կապ չունեն Վանոյի հետ

՛՛Վանո Սիրադեղյանը մեզ չի զանգում, ցավում ենք, որ մենք կապ չունենք Վանո Սիրադեղյանի հետ: Նա էլ ՀՀ քաղաքացի է, ու իր կարծիքը, տեսակետը ունի, եթե ցանկություն ունենա, կհայտնի՛՛,-այսօր լրարողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վանո Սիրադեղյանը կլինի վերակազմավորվող ՀՀՇ-ի կազմում: Զուրաբյանը հավելեց, որ Վանո Սիրադեղյանը քաղաքական հալածյալ է, […]

Ռեստորանի մոտակայքում մեքենա է այրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է,որ այսօր` Մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում` «Չելդն» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Միկոյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել` 17.21-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Պողոսյանին պատկանող […]

Ալեքսանդր Արզումանյանը այլևս ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ անդամ չէ

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության արդեն նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ մայիսի 2-ին դիմում է ներկայացրել ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը լքելու համար: Այս որոշումը նա ընդունել է, քանի որ պատրաստվում է անդամակցել վերակազմավորվող ՀՀՇ-ին:  Արզումանյանը պատմեց, որ 2010 թվականին ՀՀՇ-ի հերթական համագումարից հետո որոշակի հակասություններ եղան կապված վարչության ձևավորման հետ, ինչից հետո […]

Ինչպիսին է լինելու նոր ՀՀՇ-ը. ոչ արհեստածին այլընտրանք

՛՛Անկհայտ է, որ այս հայտարարությունը մենք նախաձեռնել ենք չորսով անել, բայց մեր բազմաթիվ ընկերներ մեզ հետ են, այս ասուլիսից հետո էլ միանալու են այս հայտարարությանը: Մենք շատ ընկերներ ու համախոհներ ունենք, մի ստվար հատված արդեն մեզ համար հայտնի է, որ միանալու է այս նախաձեռնությանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ նախկին անդամ Արարատ Արզումանյանը, ով ՀՀՇ […]

Որտեղի՞ց էպոսագետին կազինոյի փող

Պարույր Հայրիկյանի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն մայիսի 14-ին  մամուլի ասուլիսում նշեց, որ ԱԻՄ առաջնորդի  մահափորձի պատվիրման մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանը վերջին մի քանի տարում խաղացել է 3 միլիոն դոլարի չափ գումար: “Այսպիսի գործերում դատախազությունը նայում է փողի հետքին, պետք է պատկան մարմինները հետեւեն, թե որտեղից է գալիս փողի հետքը: Վերջին մի քանի տարվա ընթացքում […]

ՀՀՇ-ը վերածնվում է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ նախկին անդամներ Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին ՀՀՇ-ի վերակազմավորման մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ՛՛Փետրվարի 23-ին ավարտին հասցվեց ՀՀՇ կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել ՀՀՇ-ի գործունեության դադարեցմանը: Մենք հպարտանում ենք քսանհինգ տարվա մեր քաղաքակյան գործունեությամբ, […]

Դե կներեք, անբարոյականություն չենք անում …Դեմիրճյանը 2 օրից կասի /վիդեո/

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հանդիպել է ՀԱԿ նախկին անդամներ Արամ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի ու Գառնիկ Մարգարյանի հետ և նրանց հետ զրուցել ՀԱԿ դաշինքի ապագայի մասին: ”Այս պահին ոչ մեկից պատասխան չունեմ: Անձնապես Արամ Սարգսյանի հետ եմ հանդիպել նաև: Բոլորն էլ նորմալ են վերաբերում գործընթացին, որ մենք անում ենք, դե կներեք ի՞նչ ենք անում, […]

Ընդամենը տեխնոլոգիա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգ։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս հարցը շատ շահարկվեց որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք պահանջում էին սահմանել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ։ Երևանի ավագանու ընտրությունները, որ անցկացվում են 100 տոկոսանոց համամասնական ցուցակներով, բացահայտեցին այդ նույն քաղաքական ուժերի իրական վարկանիշը։  Փաստորեն, համամասնական-մեծամասնականի շուրջ թվացյալ […]

Գնում են Րաֆֆու սեղանին ի՞նչ անեն, մո՞մ վառեն

”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը տեղյակ է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` կլոր սեղանի առաջարկի մասին: Այս մասին Henaran.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հարցին՝ ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն, կմասնակցի կլոր սեղանին, խոսնակը պատասխանեց. ”Մենք սպասում ենք որևէ քաղաքական օրակարգի վերջապես, մենք սպասում ենք գործողությունների պլանի, այսինքն` գնում ենք կլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի