29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպիսին է լինելու նոր ՀՀՇ-ը. ոչ արհեստածին այլընտրանք

՛՛Անկհայտ է, որ այս հայտարարությունը մենք նախաձեռնել ենք չորսով անել, բայց մեր բազմաթիվ ընկերներ մեզ հետ են, այս ասուլիսից հետո էլ միանալու են այս հայտարարությանը: Մենք շատ ընկերներ ու համախոհներ ունենք, մի ստվար հատված արդեն մեզ համար հայտնի է, որ միանալու է այս նախաձեռնությանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ նախկին անդամ Արարատ Արզումանյանը, ով ՀՀՇ նախկին անդամներ Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի ու Հովհաննես Իգիթյանի հետ միասին վերակազմավորելու են ՀՀՇ-ը:

Հարցին, թե զրուցել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, նա կմիանա ՀՀՇ-ին, Արզումանյանը պատասխանեց, որ խորին հարգանք են տածում Փաշինյանի և շատերի նկատմամբ և նրանց հետ դեռ կխոսեն այս մասին: Արզումանյանի խոսքով՝ արդեն մոտ երկու հարյուր հոգի նախաձեռնող խմբի կազմում կա, ինչը օրենքի պահանջն է: Նրանք դիմել են Արդարադատության նախարարություն և գրանցման գործընթացն արդեն սկսվել է: 

Արարատ Զուրաբյանը նշեց, որ կուսակցության ֆինանսավորումը լինելու է բաց՝ հիմնված անդամավճարի վրա: 

Կարապետ Ռուբինյանը հավելեց, որ մինչ աշուն իրենց կազմավորման գործընթացները կավարտվեն և հավանաբար սեպտեմբերի 14-ին կլինի առաջին համագումարը: Իսկ ինչպիսի ընդդիմություն է լինելու նոր ՀՀՇ-ը, միգուցե այլընտրանքային, Արզումանյանն արձագանքեց.

 

՛՛Նորաստեղծ պետության ստեղծման մեջ այսպիսի դեր ունեցած կուսակցությունը չարժե համեմատել այս կամ այն արհեստածին կառույցի հետ՛՛:

Բանախոսները հայտարարեցին, որ պատահական չեն ընտրել այս օրը, քանի որ սպասել են ավարատվեն ընտրությունները, հետընտրական զարգացումները, որպեսզի լրատվամիջոցները չմեղադրեն որ քաղաքական ազպարեզում ընտրություններից առաջ են հայտնվել: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ