29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալեքսանդր Արզումանյանը այլևս ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ անդամ չէ

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության արդեն նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ մայիսի 2-ին դիմում է ներկայացրել ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը լքելու համար: Այս որոշումը նա ընդունել է, քանի որ պատրաստվում է անդամակցել վերակազմավորվող ՀՀՇ-ին: 

Արզումանյանը պատմեց, որ 2010 թվականին ՀՀՇ-ի հերթական համագումարից հետո որոշակի հակասություններ եղան կապված վարչության ձևավորման հետ, ինչից հետո մի շարք քաղաքական գործիչներ որոշեցին դուրս գալ ՀՀՇ-ից և ազատական թիմ ձևավորելու պահանջ կար, որը դարձավ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը: Սակայն հիմա քանի որ ՀՀՇ-ը կրկին վերակազմավորվում է, Արզումանյանը որոշել է միանալ իր հին կուսակցությանը:  

՛՛Ես այնտեղ դժգոհության խնդիր չունեմ: ՀՀՇ-ը տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական գործիչներ լքել են՝ հաշվի առելով անառողջ մթնոլորտը ու անձակենտրոն քաղաքականությունը, որ տարվում էր: Ինչ-որ մարդիկ որոշել են, որ իրավունք ունեն այդ կուսակցությունը մեկ բանով փակել, սա վիրավորական է, իսկ հիմա մենք վերադառնաում ենք մեր տուն՛՛,-ասաց նա:

Արզումանյանը նկատեց, որ ինքը ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության անդամ է և շարունակելու է ներկայացնել այդ խմբակցությունը, իսկ թե խմբակցությունից դուրս որ քաղաքական ուժին կհարի, դա միայն իր գործն է: 

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀՇ ու ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը, ով պատմեց, որ ինքը դուրս է եկել կուսակցությունից, քանի որ որոշակի հակասություններ են եղել՝ կապված խորհրդարանական ընտրություններում ՛՛Ժառանգության՛՛ հետ միասնական հանդես գալու հետ: ՛՛Ես գտնում էի, որ պետք է հանդես գանք ՛՛Ժառանգության ՛՛ հետ միասին, բայց համահավասարազոր դաշինքի ձևով, բայց այդպես չեղավ: Բացի դա իմ համար հարթ վիճակ չէի պատկերացնում ՀՀՇ-ից դուրս ոչ մի տեղ՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ