02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռեստորանի մոտակայքում մեքենա է այրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է,որ այսօր` Մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում` «Չելդն» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Միկոյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել` 17.21-ին:

Ամբողջությամբ այրվել է Է. Պողոսյանին պատկանող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՏՏ 236 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզված չեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ