Ցավում են՝ կապ չունեն Վանոյի հետ

՛՛Վանո Սիրադեղյանը մեզ չի զանգում, ցավում ենք, որ մենք կապ չունենք Վանո Սիրադեղյանի հետ: Նա էլ ՀՀ քաղաքացի է, ու իր կարծիքը, տեսակետը ունի, եթե ցանկություն ունենա, կհայտնի՛՛,-այսօր լրարողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վանո Սիրադեղյանը կլինի վերակազմավորվող ՀՀՇ-ի կազմում:
Զուրաբյանը հավելեց, որ Վանո Սիրադեղյանը քաղաքական հալածյալ է, Հայաստանում չէ: Իրենք շատ կցանանային, որ նա վերադառնար այստեղ, լիներ իր կնոջ ու տղայի կողքին:
՛՛Բոլորս ուզում ենք, որ գա տուն, նա ունի ընտանիք՝ կին, տղա, ով արդեն չափահաս է, բոլորիս համար էլ առաջնային ցանկություն է, որ նա հնարավորինս շուտ վերադառնա Հայաստան: Նա ազատ է իր համար որոշում կայացնելու՛՛,-նշեց նա:
Բացի այդ Զուրաբյանն ընդգծեց, որ Վանո Սրադեղյանը նորաստեղծ ՀԱԿԿ-ի վարչության անդամ է, սակայն անդամությունը ընդունելու կամ չընդունելու մասին որևէ հայտարարություն չի արեկ: Նա նշեց, որ այժմ գոյություն ունի համացանց, և յուրքանչյուրը հանարավորություն ունի ծանոթանալ վերակազմավորվող ՀՀՇ-ի մասին լրատվությանն ու ցանկության դեպքում արձագանքել: