29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դե կներեք, անբարոյականություն չենք անում …Դեմիրճյանը 2 օրից կասի /վիդեո/

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հանդիպել է ՀԱԿ նախկին անդամներ Արամ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի ու Գառնիկ Մարգարյանի հետ և նրանց հետ զրուցել ՀԱԿ դաշինքի ապագայի մասին:

”Այս պահին ոչ մեկից պատասխան չունեմ: Անձնապես Արամ Սարգսյանի հետ եմ հանդիպել նաև: Բոլորն էլ նորմալ են վերաբերում գործընթացին, որ մենք անում ենք, դե կներեք ի՞նչ ենք անում, որ վատ էլ վերաբերեն. ոչ գողություն ենք անում, ոչ սրիկայություն, ոչ անբարոյականություն, ով վատ է վերաբերում, թող ասի` ինչ հիմքով է վատ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը:

Նա նշեց, որ ավելի վաղ հանդիպել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ:

”Ստեփան Դեմիրճյանը ևս նորմալ է վերաբերում: Նա շարունակում է պնդել, որ իրենք դեռ մնում են Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների միավորման անդամ, եթե որոշեն դուրս գալ, կհայտարարեն, ուղղակի մոտակա նիստերին նպատակահարմար չեն գտնում մասնակցությունը”:

Հրանտ Բագրատյանի հետ ևս հանդիպում ու զրույց եղել է այս մասին: Գիմիշյանի խոսքով` պարզապես ”Ազատությունն” ու ”Այլընտրանքը” սառեցված կարգավիճակում են, ակտիվ գործում են հինգ կուսակցություն:  ”Կհաջողվի լավ, չի հաջողվի, աշխարհի վերջը չի”,-շեշտեց Գիմիշյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ դաշինքը վերակազմավորել ցանկացող կուսակցությունները Ստեփան Դեմիրճյանին են առաջարկել այն գլխավորել: Henaran.am-ի հետ զրույցում Դեմիրճյանն ասաց, որ երկու օր անց ասուլիս է տալու և այնտեղ կխոսի այդ մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ