29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որտեղի՞ց էպոսագետին կազինոյի փող

Պարույր Հայրիկյանի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն մայիսի 14-ին  մամուլի ասուլիսում նշեց, որ ԱԻՄ առաջնորդի  մահափորձի պատվիրման մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանը վերջին մի քանի տարում խաղացել է 3 միլիոն դոլարի չափ գումար:

“Այսպիսի գործերում դատախազությունը նայում է փողի հետքին, պետք է պատկան մարմինները հետեւեն, թե որտեղից է գալիս փողի հետքը: Վերջին մի քանի տարվա ընթացքում երեք միլիոն դոլար գումար է խաղացել: Որտեղի՞ց նրան այդքան գումար: Եթե ստուգեն, կարող է տեսնեն, որ նա միգուցե պարտքերի տակ է ընկել, եւ նրան “վերբովկա” են արել: Արտառոց է, երբ Հայաստանում մարդը երեք միլիոն դոլար է խաղում”:

Նրա կարծիքով, մահափորձի պատվիրատուն հնարավոր է նպատակ ուներ նոր ընտրությունների համար պայմաններ ստեղծել:

“Սպանության փորձ էր, որով նպատակ կար նոր ընտրություններ հրավիրել: Այն ձեռնտու է ներսում այն ուժերին, որոնք թեկնածու չունեին, հաշվարկը սխալ էին արել: Այդ ուժերն էին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանին տրամաբանորեն ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը”:

Կ. Յեղնուկյանը վստահություն հայտնեց, որ Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է միայն.”Քանի օղակ ունի` դա պարզ չէ”:

Հիշեցնենք, որ այսօր սկսել է Վարդան Սեդրակյանի դատավարությունը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ