13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել է սպայական կոչում տալու համար կաշառք վերցնելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով: Այդ մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Հատուկ քննչական ծառայությունը 2013թ. ապրիլի 22-ին […]

Ինտերակտիվ դպրոցներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից  մեկի […]

Ընտրակաշա՞ռք եք ուզում. ԲՀԿ խոսնակը` լրագրողին. ասուլիսը թեժացավ /վիդեո/

՛՛Ընտրակաշա՞ռք եք ուզում ինձանից՛՛,-այսօր ասուլիսում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ ՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթի լրագրողը ցանկանում էր հարց հնչեցնել: Լրագրողը զարմացավ`՛՛Ե՞ս՛՛: Պատգամավորին զայրացրել է թերթում հրապարակված լուրը, որ ԲՀԿ-ը տարածքային գրասենյակներում ընտրակաշառք է բաժանելու նրանց, ովքեր կներկայացնեն այն անձանց ցուցակը, որոնք ԲՀԿ-ին են ընտրելու Երևանի ավագանու ընտրություններում: Լրագրողը նշեց, որ […]

Ցեղասպանության առցանց թանագարան այցելելով` ծաղիկներ դրեք զոհերի հիշատակին

Ամերիկյան ՛՛Մեմկոե՛՛ ընկերությունը Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդ կամ Պատմության թանագարան-ինստիտուտ, համացանցի միջոցով այցելել այնտեղ` http://www.genocide-museum.am: Ընկերության տնօրեն Արման Զաքարյանը և հանրային կապերի պատասխանատու Աննա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Ցեղասպանության առցանց թանգարանի մասին: Նրանց խոսքով՝ վիրտուալ կերպով կարելի է ոչ միայն մուտք գործել թանագարան, այլև ծաղիկներ […]

Արգենտինացի ֆուտբոլիստները կոչ են անում հիշել Հայոց ցեղասպանության զոհերին

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության հերթական փուլում մայրաքաղաք Բուենոս-Այրեսի “Բոկա Խունիորս” թիմը “Բելգրանո”-ի հետ հանդիպումն սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու կոչով: Հ. Գ. 1985թ. ապրիլի 23-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին: Հանձնարարվեց Արգենտինայի արտաքին գործերի նախարարությանը վարել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը նպաստող քաղաքականություն:

“Պասերով”, “պասերով”

՛՛Երբ որ նախագահը քննադատեց վարչապետին և նրա որդեգրած քաղաքական-տնտեսական կուրսը, գործողությունները, ես հայտնեցի իմ ուրախությունը, որ վերջապես իշխանությունը ականջալուր եղավ մեր կողմից,  ժողովրդի կողմից բարձրացվող խնդիրներին: Բայց արի տես, որ այո, ինչ-որ հակասություն տեղի ունեցավ: Մեր դիրքորոշումն այս պարագայում փոխվել չի կարող և կառավարության, և վարչապետի քաղաքական կուրսի վերաբերյալ: Եզրակացությունը թողնում ենք մեր հանրությանը, օրինակ` […]

Որքան է լռել. Արմեն Արզումանյանն ազատ է

ՀՀ նախագահի արդեն նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը, ով առաջին դեմքի խոսնակի  դերում բավական զուսպ էր սեփական խոսքի հանդեպ, պաշտոնաթող լինելուց հետո բավական ակտիվ է “Ֆեյսբուքում”, որտեղ պարբերաբար տեսակետներ է հայտնում հիմնականում հեռուստատեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ներկայացնում ենք նրա վերջին գրառումը. “Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության բյուջեն 7.6 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք է, ռուսական ВГТРК 2013 տարեկան դոտացիան՝ […]

Պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում. իմունականխարգելման շաբաթ

Իմունականխարգելման եվրոպական շաբաթ. սկսած 2004 թվականից Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է “Իմունականխարգելման եվրոպական շաբաթ” նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ […]

Ծիծեռնակաբերդ բարձրացող երթուղիներն անվճար կլինեն

Երևանի քաղաքապետի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • թ. 1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ […]

Օբաման արտաբերեց “genocide”-ը /վիդեո/

R-Mean-ը եւ Soseh-ն յուրօրինակ եւ հիանալի տարբերակ են գտել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու: Ռեփերն իր “Open Wounds” (“բաց վերքեր”) երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որում նույնիսկ Ցեղասպանությունից կադրեր կան, իսկ տեսահոլովակի սկզբում լսվում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման արտաբերում “ցեղասպանություն” բառը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի