19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն` բանդաների, բիլակների հավաքատեղի, մարտի 1-ի կնքահայր … խայտառակություն

”ԲՀԿ-ն քաղաքական ո՞ւժ է”,-ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ամենաթարմ հայտարարությանն այսպես արձագանքեց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահՙ նախկին ՀԱԿ-ական Պետրոս Մակեյանը: 

”ԲՀԿ-ը բանդաների հավաքատեղի է, որը մարտի մեկին հարձակվել է ժողովրդի վրա, փողի ու բիլակների հավաքատեղի է: Այնտեղ  մարդկանց փոքր խումբը հավաքվել է, որպեսզի ապահովի շիրմա, ԲՀԿ-ն իրենից ոչ մի բան չի ներկայացնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը:

Մակեյանը համոզված է, որ այս կուսակցությանը միշտ էլ ղեկավարել են դրսի ուժերը կամ ՀՀ նախագահները: ”ԲՀԿ-ին խաղացրել են ու խաղացնում են: Մեր հասարակության մի մասը, որ անտեղյակ է, գնում է, փողով ձայն է տալիս նրանց: Սեփական քվե ունենալու դասական առումով ԲՀԿ-ն զրո է:

Նրան ոչ միայն իշխանությունն ու երկրորդ նախագահն են խաղացնում, այլև դրսից: Պատահական չէ, որ եկեղեցու բացումը համընկավ Լուկաշենկոյի այցի հետ, նա այստեղ ռազբորկայի ներկայացուցիչ էր”,-ասաց Պետրոս Մակեյանը:

Երեկ սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը ընդդիմության ներկայությունն այսպես մեկնաբանեց. ”Դա խայտառակություն է նշանակում, մեր ընդդիմության ու ժողովրդի համար ամոթ է, որ գնում են մարտի մեկի կնքահայրերի հետ համատեղ միջոցառման, դա վերջն էր”:

Մակեյանի համար ԲՀԿ առաջնորդի երեկվա հայտարարությունը` թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, նորություն չէր: ”Հիմա եթե մակեյանները, գիմիշյանները զրո են, իրենք էլ ընդիմություն ու այլընտրանք են, որոշակի զանգվածի համար սա նորմալ է: Ես ինչի համար վիճեցի ՀԱԿ-ի հետ, քանի որ ասում էի, որ ԲՀԿ-ը չի կարող լինել ընդդիմություն, նա ընդդիմություն չէ: Ինչ ասել եմ, այսօր ԲՀԿ-ը հայտարարում է”,-եզրափակեց Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք,  Նաիրա Զոհրաբյանն ասել է.

”Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ` կախված իշխանական տարբեր հոսանքներից:

Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը ժողովրդին մի բան է ասում, բայց իշխանական կուլիսներում շրջելուց հետո` տրամագծորեն հակառակ քայլեր անում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ: Մենք չենք պատրաստվում լինել նաեւ Դավիթ շահնազարյանների, Արամ սարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն:

Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որի առավելագույն պոտնցիալը մեկ տասնյականոց հանրահավաքն ու դրան ոչ համարժեք բոցաշունչ ճառերն են: Մենք չենք պատրաստվում նաեւ լինել ընդդիմություն, որին մեկ մեդալով, մեկ գովասանագրով, կամ մեկ պաշտոնով սարքում են մոլի իշխանամետ”:

”Եւ վերջապես` ԲՀԿ-ն, այո, պատրաստվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ