19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հո ազգի թշնամին չե՞ն

Հայաստանում կա 126 ատրակցիոն ու կարուսել: Մայրաքաղաքում 83 ատրակցիոնից արդեն 9-ը փորձաքննության է ենթարկվել, տրվել է դրական եզրակացություն, 53-ը փորձաքննության փուլում են: Այս մասին “Հենարան” ակումբում այսօր լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների  տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե այդ դեպքում, ինչու են վթարվում կարուսելները, փորձագետը` նկատեց. “Տեխզննություն անցած ավտոմեքենան որ վթարի է ենթրակվում 6 ամիս անց, գնում են եւ փորձագետին մեղադրո՞ւմ են”: Բոլոր կարուսելները տարին մեկ անգամ անցնում են համապատասխան հետազոտություն, սակայն Հաղթանակի զբոսայգում կան մի քանի ատրակցիոններ, որ դրական եզրակացություն չեն ստացել, բայց դրանք սպառնալիք չեն ներկայացնում: Այսինքն` դրանք տեխնածին վտանգ չունեն:

Անցած տարի Լունապարկում կարուսելի շահագործումից մահվան պատճառ դարձած կարուսելի վթարը տեխնածին չէր: “Աշխատակցի սխալն էր: Մենք վտանգավոր ատրակցիոններին դրական եզրակացություն չենք տա, հո ազգի թշնամին չենք”,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է վերելակներին, ապա ըստ ԱԻՆ ներկայացուցչի` չի եղել այնպիսի դեպք, որ վերելակի ճոպանը կտրվի:  Իսկ եթե պարզվում է, որ փորձաքննությունը սխալ եզրակացություն է տվել, ապա անպայման տվյալ փորձագետը պատասխան է տալիս:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ