Դիպուկահարը սպանել է գործարարին
Վոլգոգրադում իր սեփական տան բակում բիզնեսմեն է սպանվել: 46-ամյա գործարարին սպանել է դիպուկահարը: “Անհայտ անձը թիկունքից կրակել է տանտիրոջ վրա, երբ վերջինը բակում է եղել: Բիզնեսմենի կինը շտապ օգնություն է կանչել, սակայն նա մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխվելը”,- տեղեկացնում են Վոլգոգրադի իրավապահ մարմինները:





































