08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Չի կարող երկու Վահան Հովհաննիսյան լինել. ՀՅԴ-ը կորցնում է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

՛՛ ՛՛Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից՝ ի դեմս Վահան Հովհաննիսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է՛՛,– ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Նախ` արձանագրենք, որ պարոն Մանոյանը կտրուկ չի հերքել՝ իր ընկերների դեսպան դառնալու հնարավորությունը, ինչ առնվազն ենթադրել է տալիս, որ իշխանություն-ՀՅԴ ուղղակի կամ հեռակա բանակցություն առկա է ՝ նման օրակարգով: Սակայն առավել տարակուսելի է Մանոյանի պատասխանի քաղաքական կողմը:

Դեսպանը քաղաքականություն մշակող չէ, իրականացնող է: Եվ եթե համաձայնում ես իրականացնել ուրիշի մշակած քաղաքականությունը, առնվազն կորցնում ես քո քաղաքական սուվերենությունը:
Ասենք, բնության մեջ, միեւնույն անձի մեջ, չի կարող երկու Վահան Հովհաննիսյան լինել, ով առավոտյան՝ երկրի նախագահի հանձնարարությամբ, առաջընթաց համարի Ցյուրիխի արձանագրությունները՝ սրբորեն կատարելով դեսպանի պարտականությունները, իսկ երեկոյան հիշի դաշնակցականի երդումը եւ նույն այդ արձանագրությունները համարի դավադրություն մեր ժողովրդի ու պատմության դեմ՛՛:

Հիշեցնենք, ըստ մամուլի` ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մոտ շուտով կնշանակվի Գերմանիայում ՀՀ դեսպան: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ