26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մատաղիսի գործով վճիռը չհրապարակվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սիմիզար Հովսեփյանի հիվանդության պատճառով չհրապարակվեց “Մատաղիսի գործով” արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը: Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը եւ հրապարակային ներողություն […]

Ես կուզեի,որ Ջավախք մտնեն մեր հայատառ գրքերը /վիդեո/

Ինչ խնդիրնե՞ր ունեն ջավախքահայերը: Վրաստանի պաշտոնական կազմում հայաշատ այս տարածաշրջանը դուրս է մնացել արդյո՞ք մայր հայրենիքի ուշադրությունից: Այս հարցերի շուրջ  Henaran.am-ը զրուցեց “Վիրահայերի միասնություն” ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ: “Ես կուզենամ, որ  ջավախքցին իր հոգևոր, մշակութային կյանքով կապված լինի մայր հայրենիքի հետ և անարգելք Վրաստան՝ Ջավախք մտնեն մեր հայատառ գրքերը և այդ դեպքում […]

”Թողնում թռնում էր”

”Աքիլլես” ավովարորդների միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և Իրազեկ և պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լավ են վերաբերում քաղաքապետարանի նոր նախաձեռնությանը, որ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղիներին: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Սակայն բանախոսները մի քանի խնդիրներ առանձնացրին: Օրինակ` Հովհաննիսյանը նշեց, որ քանի որ ավտականգառների մասին որևէ օրենք չկա, վարորդներից գումար գանձելն […]

“Տգետը մնում է տգետ”. գյուղացիներին արջի ծառայություն է մատուցվել

Այս տարի լավ վիճակում է պտուղը, և եթե չհաշվենք Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղացած կարկուտը, ապա կարելի է ասել, որ տարին բարենպաստ էր: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Խնդիրների թվում նա նշեց ոռոգման համակարգի ծանր վիճակը: «Շիրակում` Արթիկի տարածաշրջանում, ջրի համար պայքար է գնում, ծեծկռտուքներ են լինում, գյուղացիներ […]

Եթե ժամանակին Հայոց Ցեղասպանությունը դատապարտվեր…

Հուլիսի 11-ից քառօրյա այցով Բելառուսում էր գտնվում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ պատվիրակության կազմում էին Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Այսօր պատվիրակության անդամները հանդիպեցին լրագրողների հետ: Է. Շարմազանովը պատմեց, որ հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի […]

Ի վերջո ունե՞նք սփյուռքի նախարարություն, թե` ոչ. ՌԴ դեսպանատան մոտ ստորագրահավաք է /վիդեո/

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ եւ լրագրողներ, ովքեր պահանջում են ՌԴ-ում խոշոր ավտովթարի եւ 18 մարդու  ոչ կանխամտածված սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մարդկային իրավունքները հարգել: Ըստ ակցիայի մասնակիցների` եթե Հրաչյա Հարությունյանի փոխարեն լիներ ՌԴ քաղաքացի, ապա նրա հետ այդպես չէին վարվի: Ակցիայի մասնակիցները հիմնական խնդիրը համարում […]

Վահե Ավետյանի ուղեղի կիսագնդի 4 սմ շեղումը առաջացել է շատ արագ եւ ուժգին հարվածից /լրացված/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկելու գործով դատական նիստում այսօր դատարանը լսելու է բժիշկ Արման Հակոբյանին: Նշենք, որ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը անցած նիստին միջնորդել էր, որ բժիշկը  դատակոչվի որպես վկա: Դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով: Դաատվոր Դավիթ […]

“Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” երիտասարդական ճամբար

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում  կկազմակերպի  երիտասարդական ճամբար` “Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” խորագրով: Ծրագրի  նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական եւ կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել եւ առավել ակտիվ եւ արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը,  ինչպես նաեւ  անգլերեն լեզվի իմացությունը: Այն […]

Մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ ենք. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում, ինչպես նաև մասնավոր զրույցներում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին կամ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի պատվիրակության կողմից անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Մենք հստակ ասել ենք, որ Հայաստանի դիրքորոշումը ՛՛և, և-՛՛ի ուղղությամբ է՛՛,-նկատեց […]

Նախորդ տարվա համեմատ աճել է համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում՝ սպասարկման որակի, մատուցվող ծառայությունների եւ համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ: 2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով: Քաղաքապետարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի