21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարը՝ չծառայած պաշտոնյաների մասին /վիդեո/

՛՛Այսօր մենք բավականին խիստ վերահսկողություն ենք իրականացնում, որ բոլորը գնան ծառայելու՝ կապ չունի դա ղեկավարի որդի կլինի, թե չլինի՛՛,-այսօր Նոյեմբերյանի զորամաս այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշ պաշտոնյաների որդիները չեն ծառայում բանակում: Նախարարը նշեց, որ իր երկու որդիները ծառայում են, շատ շտաբի պետեր կան, որոնց երեխաները ևս […]

Իսլամիստները գեղեցկության մրցույթը ՛՛անբարոյականություն՛՛ են համարում

Ինդոնեզական իսլամիստները պահանջել են չեղյալ հայտարարել “անբարո” “Միսս աշխարհ 2013” գեղեցկության մրցույթի անցկացումը, որը նախատեսվում է անցկացնել այս տարի, Բալիում: Արմատական կազմակերպությունների ներկայացուցիչները մրցույթն անվանում են “կանանց մարմնի վաճառք”: Նրանք հայտարարել են, որ միջոցառման անցկացման դեմ ցույցեր կկազմակերպեն: Օրերս կազմակերպիչները հայտարարեցին, որ մրցույթի մասնակիցները բիկինիներով բեմ դուրս չեն գա, դրա փոխարեն ազգային տարազներ կհագնեն: Այնուամենայնիվ, […]

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները միշտ արդիական են

  Հունիսի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպեցին հաշմանդամության խնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց երկրներում դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող […]

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում

   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական […]

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ փառատոնը

Հունիսի 6-ին` հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը մեկնարկեցին ՙԱրամ Խաչատրյան՚ փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ […]

Սյունիքի մարզպետարանում սուգ է. ներկայացվեց մարզպետի պաշտոնակատարը /վիդեո/

Հայաստանի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզպետի նոր պաշտոնակատարին ներկայացրեց մարզպետարանի աշխատակիցներին, որին ի դեպ, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա չի եղել: Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 6-ին  կառավարության որոշմամբ աշխատանքից ազատավել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի պաշտոնակատար նշանակվեց մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Ըստ Տերտերյանի, Դոլունցը կաշխատի այնքան, մինչեւ նշանակվի նոր […]

Արթուր Բաղդասարյանը ԱԻՆ նախարարի հետ այցելեց պետական պահուստների գործակալություն

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։   Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրեցին առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները:    Ի լրումն. hամաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է […]

ԱՄՆ-ում կայացավ համերգ նվիրված Արամ Խաչատրյանի

Հունիսի 5-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ դաշնակահար Կարինե Պողոսյանի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի արվեստը՝ նշելով, որ այն այսօր էլ շարունակվում է փառաբանվել աշխարհի տարբեր անկյուններում: Դեսպանը հավելեց, որ այս համերգը […]

Էպոսագետը կապ չունի Հայրիկյանի դեպքի հետ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու  մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, ըստ որի մեղադրյալ Սամվել Հարությունյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ “Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնենք”,-ասված է գրառման մեջ: 

Պաշտպանության նախարարը գնդապետ Բուդաղյանի հետ խոսել է ողբերգական միջադեպի մասին

“Ես Արտակ Բուդաղյանի  հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել, քանի որ վիրավոր է”,-Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրանը  Օհանյանը: Նա երեկ այցելել է հոսպիտալում բուժում ստացող գնդապետին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Նախարարը նաեւ նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի