07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու […]

“Տղայիս գերեզմանից կհանեմ` դիակը կտանեմ դեսպանատների մոտ …. ” /ֆոտո, վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայողների մայրերը կանգնեցին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ճանապարհին` նրանից պահանջելով “վերականգնել արդարադատությունը եւ պատժել իրենց տղաներին սպանողներին.”Կգնամ տղայիս գերեզմանից կհանեմ եւ դիակը կտանեմ դեսպանատների մոտ, որ արդարություն հաստատվի, իմ տղու արյունը ոչ ոք չի մարսելու”,-ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:  Նանա Մուրադյանը Հրայր […]

Խաչիկյանը եւ մյուսները սպասում են. վկան ոչինչ չգիտի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Դատարանը շարունակում է վկաների հարցաքննությունը: Նշանակված ժամից մոտ քառասուն րոպեուշացումով սկսելով դատական նիստը` դատավոր Մխիթար Պապոյանը եւս տասնհինգ րոպեով ընդմիջում հայտարարեց: Պաշտպան Արամ Զաքարյանն է ուշանում: “Նիստը […]

Անպատասխան ոչ մի հարց չպիտի մնա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում հիշեցրեց, որ նախորդ շաբաթ ինքը նախարարներին հանձնարարել էր անդրադառնալ Վերահսկիչ պալատի հաշվետվությանն ու կամ հերքել իրենց ոլորտներին վերաբերող չարաշահումների մասին նյութերը, կամ դրանց մասին պարզաբանումներ տալ: Այսօր վարչապետը հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին կազմել ժամանակացույց, որպեսի բոլոր նախարարները հանդիպեն լրագրողների հետ ու պատասխանեն բոլոր հարցերին: ՛՛Անպատասխան ոչ […]

Հիշում, սիրում, անչափ կարոտում են /վիդեո/

Այսօր վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է: Այս մասին հիշել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նա իր  ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել: “Քո բարի ծնունդը շնորհավոր թող լինի, մեր լուսավոր աղջիկ, մեր պայծառ աստղ: Այսօր էլի մեզ հետ էիր ու շատ ենք ծիծաղել մեր անհավանական պատմությունների վրա, որոնց վրա միշտ ծիծաղում էինք: Հիշում ենք, սիրում ու […]

Աղետի նախանշան` Երեւանում շատացել են օձերն ու մլակները

Մասնագետներն անհանգստացած են` Երեւանում շատացել են օձերն ու մլակները: Թեմայի շուրջ մամուլի ասուլիս էին հրավիրել սողունաբան Արամ Աղասյանը եւ “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը` նշելով, որստեղծված իրավիճակը բնապահպանական աղետի նախանշան է:  Սողունաբանի համոզմամբ, սխալ է կարծիքը, ըստ որի նկատվում է օձի թվաքանակի ավելացում: “Իրականում այդպես չէ: Խնդիրն այն է, որ մարդիկ սկսել են յուրացնել այն […]

Վերացվի քաղաքական սպեկուլյացիան. վարչապետը տհաճ երևույթի է բախվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց, որ այսօր ի աշխատակիցն իրեն զեկուցում էր կառավարություն դիմած քաղաքացիների նամակների մասին: Վարչապետը նշեց, որ շատ տհաճ երևույթի հետ է բախվել: Բանն այն է, որ նախարարությունների միջին աշխատողները, հաճախ չկարողանալով քաղաքացիների հարցերի պատասխանը տալ, նրանց ուղարկում են կառավարություն: ՛՛Ասում են՝ կառավարությունը պետք է որոշում ընդունի և […]

Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել. վարչապետը՝ օֆշորային սկանդալի ու ՛՛Նաիրիտի՛՛ մասին

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ իր անվան շուրջ ծագած հարցերին: Մամուլի այն հրապարակումները, թե ՛՛Նաիրիտ՛՛ գործարանը պատկանում է վարչապետին՝ Տիգրան Սարգսյանը անհիմն համարեց:  ՛՛Լրատվամիջոցները անհասականալի սցենարներ են մշակում ու կապում վարչապետի հետ՛՛,-ասաց՝ հավելելով, որ ՛՛Նաիրիտի՛՛ հետ կապված բոլոր ծրագրերն ունեն հիմք, դրանք կառավարության որոշումներն են, և դրանց վերաբերյալ պայմանագրերը դեռ 2006 […]

Իրանում մահապատժի են ենթարկել թմրամիջոցներ վաճառողներին

Իրանի Սպահան քաղաքում մահապատժի են ենթարկվել 2 մարդ: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նրանք մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Հանցագործներին ձերբակալել են այն պահին, երբ նրանք տեղափոխելիս են եղել 4 կգ թմրանյութ: Իրանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման` Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո Սպահանում իրականացվել է նրանց մահապատիժը:  Նշենք, որ Իրանը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մահապատիժների քանակով` Չինաստանից հետո:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասար իրավունքներ է շնորհել միասեռ եւ ավանդական ամուսիններին

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասարեցրել է ավանդական եւ միասեռ ամուսնությունների իրավունքները: Դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է համարել երկրում գործող ֆեդերալ օրենքը, որն ամուսնությունը սահմանում է որպես միություն` միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, հաղորդում է “BBC”-ն: Այս որոշմանը կողմ են հանդես եկել Գերագույն դատարանի 9 դատավորներից 5-ը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ամուսնությունները պաշտպանող օրենքը, որը գործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի