28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

“Իշխանությունները թող մտածեն իրենց կաշին փրկելու մասին”. Անդրեաս Ղուկասյան /վիդեո/

Հասարակական տրանսպորտի ուղևվարձի թանկացմանը դեմ  է նաև նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Henaran.am-ի հետ զրույցում Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ բոլոր հայտնի մարդկանց կողմից հասարակական շարժմանը միանալու տարաբնույթ քայլերը ողջունելի են իր կողմից:

“Սոցիալական սոլիդարությունը դա քաղաքացիական  հասարակությանը բնորոշ մի հատկություն է մենք կորցրել ենք այդ երևույթը, այդ որակը մինչ օրս: Սա քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքն է, որը քարոզում է եսասիրություն ”,-նշեց Անդրեաս Ղուկասյանը:

Անդրեաս Ղուկասյանի կարծիքով սա հենց այն շարժումն է, որի կարիքը ուներ ժովովուրդը. ”Մենք այսօր գործ ունենք քաղաքացիական անհնազանդության հետ: Բողոքի ալիքը աճում է և իշխանությունները թող մտածեն իրենց կաշին փրկելու մասին”,-հավելեց Անդրեաս Ղուկասյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ