12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եկեք փորձենք.ամառային ճամբար

«Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով:

«Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռեւս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն երիտասարդական ծրագրերի հնարավորությունների կամ տարածաշրջանային համագործակցության մասին: Երիտասարդության շրջանում դեռեւս պետք է մշակվեն հանրային դիվանագիտության մեխանիզմեր: Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Երիտասարդական երկխոսությունը զարգացնելու եւ տարածաշրջանում վստահությունն ուժեղացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը /FYCA/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, DRONI վրացական երիտասարդական ու Free Youth Association ադրբեջանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ աջակցում է ակտիվ երիտասարդական խմբերին կամ նախաձեռնություններին, ի մասնավորի տարածաշրջանում որպես հանրային դիվանագետներ հանդիսացող երիտասարդներին: Երիտասարդությունը խաղաղաշինության գործընթացում կարեւոր դերակատարում ունի: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդական ծրագրերի, երիտասարդական ՀԿ-ների զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով, եւ ներառել նրանց տարածաշրջանի հանրային դիվանագիտության գործընթացներում:

«Եկեք փորձենք» ծրագիրն, ըստ Ատոմ Մխիթարյանի, իր առջեւ խնդիր է դրել Կովկասում երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով երկխոսության մթնոլորտ ապահովել: Երեք երկրներում ստեղծվելու են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում կներառվել 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ: Միաժամանակ, ծրագրի կազմակերպիչները առաջիկայում խրախուսելու են երիտասարդներին լինել առավել ակտիվ՝ օգտագործելով ԶԼՄ-ների բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ ստեղծվելու է տարածաշրջանային երիտասարդական ցանց:

«Եկեք փորձենք» երիտասարդական ամառային ճամբարում երիտասարդները ծանոթացան մարդու իրավունքների, հաղորդակցության, ԶԼՄ-ների դերի ու հասարակական կարծիքի ձեւավորման մեխանիզմներին: Դիտեցին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից պատրաստված տեսաֆիլմը՝ «Երիտասարդություն- քայլ առաջ», Քոբուլեթում եւ Բաթումում լուսանկարեցին իրենց պատկերացմամբ խաղաղություն բնորոշող լուսանկարներ, որոնք ծրագրի վերջին օրը ցուցադրվեցին Քոբուլեթ քաղաքի ափամերձ հատվածում՝ մարդկանց հոծ բազմությանը:

Համատեղ ուժերով կազմակերպվեց ֆլեշմոբ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» թեմայով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ