”Сам себе режиссер”
_1377865510.jpg)
‘’Սամվել Ալեքսանյանը թող գնա և ուրիշ տեղ սուպերմարկետ սարքի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Քոչարը: Նա և խմբի մյուս անդամները հայտարարեցին, որ վաղվանից ակցիաներ են սկսելու Երևանի Փակ շուկայի տարածքում՝ ընդդեմ ճարտարապետական նշանակության շենքի ոչնչացման: Նրանք նշեցին, որ իրենց ակցիաները խաղաղ բնույթ են ընդունելու, սակայն վստահ չեն, որ սեփականատիրոջ գործողությունները ևս այդպիսին կլինեն:
” Մի օր էլ կարող է մեր տան տեղը իրենց դուր գա ու որոշեն մեզ այնտեղից հանել”,-ասացին նրանք:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ շեշտեց, որ իրենց նպատակն այն է, որ շենքը նախկին տեսքի բերեն: Ըստ նրա` շուկայի շինարարական աշխատանքները ղեկավարում է հենց Սամվել Ալեքսանյանը: ”Կադրերում երևում է, որ նա է երդիկին կանգնած հրահանգներ տալիս, թե որտեղ ինչ անել, արմատուրան որտեղ կապել, հատակը ինչ անել: Կարծում եմ՝ հեղինակը հենց ինքն է ”сам себе режиссер” տարբերակով”:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի` Փակ շուկայի փոխարեն կառուցվելու է սուպերմարկետ, և այն շահագործման է հանձնվելու սեպտեմբերին։