09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Միհրան Ավագյանը այսօր Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստ է  իր ներկայությամբ սատարել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին, որի դեմ ակտիվիստի խոսքերով  ապօրինաբար քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում Կիվիրյանը ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ ոստիկանական մեքենայի մեջ, որի արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի ցնցում ախտորոշմամբ,  ապա բերման ենթարկել, և ահա այս առիթով 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) հարուցված քր.գործի շրջանակներում վերջինիս հրավիրել էին հարցաքննության:

Այսօր՝ օգոստոսի 30-ին Արգիշտի Կիվիրյանը դատախազություն է եկել իր 30 փաստաբանների ուղեկցությամբ: Նա պահանջում է օրենքի սահմաններում անցաթուղթ տրամադրել իր 30 փաստաբաններին, այլապես հրաժարվում է ներկայանալ հարցաքննությանը:

Այսօր ի պաշտպանություն Արգիշտի Կիվիրյանի ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բազմաթիվ աջակիցներ  էին հավաքվել:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ