28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը չդարձնել մզկիթների երկիր. փրկենք Ծածկած շուկան /ֆոտո, վիդեո/

Փակ շուկայի մոտ “Ազատենք հուշարձանը օլիգարխիայից” շարժման նախաձեռնողները հերթապահություն են սահմանել, որպեսզի պահպանվի նրա տեսքը և վերջնականապես չաղճատվի: նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ այս օրերին Եվրոպայում և Հայաստանում պատմամշակութային հուշարձանների պահպանման օրեր են հայտարարվել, և նախաձեռնությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չվնասի փակ շուկան:

Նա կոչ արեց մի պահ ուշադրություն դարձնել հարևան մայթին գտնվող պարսկական մզկիթին, որը խնամքով պահպանվում է, և այդ ազգի ներկայացուցիչները չեն ոչնչացնում իրենց հուշարձանները:

Այս հայտարարությունը ծափահարություններով ընդունվեց հավաքվածների կողմից:

“Թույլ չտանք, որ Երևանում միայն լինեն մզկիթներ, պահպանենք նաև հայկական հուշարձանները”,- ասաց նա:

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցները շղթա են կազմել և չեն թողնում, որպեսզի ցուցարարները մոտենան շենքին: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ