Սադրանք Կճոյանի դեմ
Հինգշաբթի՝ հուլիսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին մինչ այդ որևէ գործունեությամբ աչքի չընկած “Մենք ենք մեր երկրի վաղվա տերը” կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ հաջորդ օրվանից Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է մեկնարկելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Լրատվամիջոցները հայտարարությունը ստացել էին մամուլի հաղորդագրության միջոցով: Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության […]





































